Ծառատունկ Ջերմուկում՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


 Մեծ Եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Այն բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն: Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: 1915 թվականին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, Վայք և Ջերմուկ քաղաքներում:

Առավոտյան մարդկանց մեծ բազմությունը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի գլխավորությամբ ներկա գտնվեցին Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցող Սբ. Պատարագին: «Այսօր այն օրն է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր հարգանքի տուրքը մատուցի 1915 թվականին զոհ գնացած մեր նախնիների հիշատակին: Այսօր երիտասարդներով հավաքվել ենք, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք և ողջ աշխարհին կոչ անենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Ջերմուկի երիտասարդական կենտրոն ՀՈԱԿ-ի ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը: Ինչպես նաև երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, որին հաջորդեց քննարկում:

Այնուհետև կատարվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծառատունկ, որին մասնակցում էին Ջերմուկի թիվ մեկ և Ավագ դպրոցի ուսուցիչները: Ծառատունկը կազմակերպվել էր Ջերմուկի եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ: «Ինչպես գիտեք այսօր այն օրն է, որ ինչ էլ խոսեն, միևնույն է ոչինչ չի փոխվելու: Սակայն մեր պարտքն ենք համարում, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք մեր նախնիների հիշատակին: Իրենց շնորհիվ է, որ մենք այսօր ողջ ենք, ունենք անկախ պետությունը, որ 22 տարեկան է: Ցեղասապանությանը զոհ են գնացել, ինչպես սովորական բնակիչներ, այնպես էլ մտավորականներ, ովքեր թողել են մեզ հարուստ գրական ժառանգություննե»ր,- ասացին ուսուցիչները:
Սբ. Պատարագի ավարտից հետո բնակիչները մեկ րոպե լռությամբ հարգեցին եղեռնի զոհերի անմար հիշատակը: Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու բակում մասնակիցները մեկական եղևնի տնկեցին, այսպես իրենց հարգանքն ու երախտագիտությունը հայտնելով` 99 տարի առաջ դաժանորեն ոչնչացված անմեղ զոհերի հիշատակին: «Յուրաքանչյուր հայի պարտքն է դուրս գալ պայաքարելու, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը: Մենք այսօր մեր հարգանքի տուրքը մատուցեցինք մեր նախնիների հիշատակին և հուսով ենք, որ մեր այս չնչին քայլով մենք կկարողանանք մեր սերունդների մեջ սերմանենք հայրենասիրությունը և հանդուրժող լինելու կամքը: Այսօր մենք մեր աղոթքն ուղղեցինք առ Աստված, որպեսզի խաղաղ լինեն եղեռնին զոհ գնացած մեր նախնիների հոգիները» – ասաց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:
Ծառատունկին մասնակցում էին Ջերմուկ քաղաքի բնակիչները, երիտասարդներ, ոստիկանության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զբոսաշրջիկներ:

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s