Կրկնազատիկ (Նոր կիրակի)


 

Կրկնազատիկ (Նոր կիրակի)Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով:
Զատիկ նշանակում է ազատություն և այդ օրը կրկնակի ազատության օր է: Աստված մեզ ազատել է մեղքերից, սակայն մենք գտնվում ենք կրքերի ազդեցության ներքո: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, դա կոչվում է Կրկնազատիկ: Կրկնազատիկ է կոչվում մեր հարության պատճառով: Քրիստոս առաջին կիրրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի՝ և մեռելներից հարություն առնելով պիտի անմահանանք: Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
Տոնի խորհրդի հիմքում Թովմաս առաքյալի օրինակն է և հարուցյալ Քրիստոսի` իր աշակերտներին երկրորդ անգամ հայտնվելու փաստը: Ավետարանից մենք տեղեկանում ենք, որ հարության կիրակի օրը, երբ Քրիստոս հայտնվեց Վերնատան մեջ հավաքված իր աշակերտներին, Թովմասը ներկա չէր: Եվ երբ լսեց այս մասին Թովմաս առաքյալը, կասկածեց ու հայտարարեց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատներով մեխերի տեղը չդնեմ, և իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»: Ուստի հաջորդ կիրակի օրը, երբ առաքյալները կրկին հավաքվել էին Վերնատան մեջ, և Թովմասն էլ ներկա էր, Տերը հայտնվեց ու դիմելով Թովմասին` ասաց. «Բե’ր քո մատները և դի’ր այստեղ ու տե´ս իմ ձեռքերը և բե’ր քո ձեռքն ու մտցրու իմ կողի մեջ, մի´ եղիր անհավատ, այլ հավատացյալ»: Թովմաս առաքյալն, ի պատասխան Քրիստոսի այս հրավերի, բացականչեց. «Տե’ր իմ և Աստված իմ»: Թովմաս առաքյալը նախ հանդես է գալիս Ղազարոսի հարության պատմության մեջ, երբ ըստ Ավետարանի, Քրիստոսին հայտնում են Ղազարոսի մահվան լուրը, և Նա որոշում է, որ պիտի այցելի Ղազարոսի ընտանիքին: Մենք տեսնում ենք, թե ինչպես մյուս առաքյալները փորձում էին կանխել Քրիստոսի այս որոշումը` հայտարարելով. «Չէ՞ որ հրեաները Քեզ փնտրում են, որպեսզի սպանեն, ինչպե՞ս կարող ես Դու գնալ Բեթանիա և այցելել Ղազարոսի ընտանիքին: Եվ հենց այստեղ է, որ տեսնում ենք Թովմաս առաքյալին, ով համարձակ կերպով հայտարարում է. «Եկեք մե’նք էլ գնանք Նրա հետ, և եթե հարկ է, մեր կյանքը տանք հանուն Քրիստոսի»:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s