Եկեղեցու հիմնարկեքի օրհնության կարգ Ռինդ համայնքում


Այսօր հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում կատարվեց եկեղեցու հիմնարկեքի օրհնության կարգ, որի ընթացքում Սրբազան Հայրը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու հիմքում զետեղվող 16 վեմ քարերը՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի, Տիրոջ առաքյալների, ավետարանիչների անուններով:

Այնուհետև ներկայացվեց մշակութային ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցան համայնքի երգի ու  պարի համույթները:

Ողջույնի խոսքով հանդես եկան  համայքապետ Հուսիկ Սահակյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ ԷդգարՂազարյանը, եկեղեցու բարերար Վարդան Սարգսյանը և հովանավորի մայրը՝Ռինդի միջն.  դպրոցի նախկին ուսուցչուհի ՌոզաԿարապետյանը:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Թեմակալ Առաջնորդ Աբրահամ Սրբազանը:

Ուրախալին այն է, որ՝

 1. Ռինդ համայնքում հիմնադրվում է առաջին Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին,

2. Բացի բուն բարերարից՝ Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ջանքերով համայնքի բնակչությունը դրամահավաքի միջոցով նույնպես մասնակցում է եկեղեցու շինության սրբազան գործին:

ՍիրանՍարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s