Հայտարարություն


 

ՆորավանքՄայիսի 4-ին` Աշխարհամատրան Կանաչ Կիրակիին, Նորավանքի ուխտի օրն է:

Սիրով հրավիրում ենք մեր հավատացյալ ժողովրդին` միասնաբար աղոթելու Առ Բարձրյալն Աստված`մեր ազգի բարօրության և արևշատության համար:

Տեղեկացնում ենք, որ հոգեզմայլ այս օրը Սբ. և Անմահ Պատարագ կմատուցվի Նորավանքում (սկիզբը` ժամը 11:00), ապա տեղի կունենա մշակութային հայտագիր`Վայոց ձորի մարզի խմբերի կատարմամբ:

Վայոց ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ


Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում ապրիլի 23 – ին նշվեց Սուրբ Հարության տոն: Միջոցառման կազմակերպիչն էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ռուզան Կարապետյանը և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Սուսաննա Պետրոսյանը:

This slideshow requires JavaScript.

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Հարությունյանը, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը, ինչպես նաև ուսուցիչներ և ծնողներ:
Միջոցառմանը մասնակցում էին 5-ից 9-րդ դասարանի բոլոր աշակերտները: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր իր զատկական ուտեստներով սեղանը:
Միջոցառումն սկսվեց Թամզարա պարով, որից հետո մասնակից ութ դասարանները ներկայացրին Սուրբ Զատիկի իմաստը, խորհուրդը, տոնին համահունչ ծիսկան երգերը, պարերը, խաղիկները: Կատարեցին Հարության շարականներ:
Միջոցառման ավատին տղաներից բաղկացած խումբը պարեց «Էջմիածին» պարը, շուրջպարին միացան նաև մյուսները:
Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի` 
Ռուզան Կարապետյան

Գետափի միջնակարգ դպրոց

Գետափի միջնակարգ դպրոցը ապրիլի 19-ին տոնում էր Սուրբ Հարության տոնը: Ոգևորված էին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները: Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:

This slideshow requires JavaScript.

Հայտարարվել էր մրցույթ դասարանների միջև: Ոչ ոք ջանք չէր խնայել պատրաստվել այդ տոնին: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր իր սեղանը: Սեղանները զարդարված Զատկի տոնին հատուկ ուտեստներով` ձկով, չամչով  բրնձով փլավով, տապակած բանջարեղենով, գինով, գաթաներով: Երեխաներն աշխույժ ու զվարթ ներկայացնում էին տոնի խորհուրդը: Լավագույն սեղան ճանաչվեց 4-րդ դասարանը (դասվար` Ա. Հակոբյան ) և աշակերտուհի Ա. Մնացականյանը ներկայացրեց ներկած ձվի խորհուրդը և տոնի այլ մանրամասներ: Վերջում ողջ աշակերտությունն ուսուցիչների հետ միասին շուրջպարով ավարտեցին միջոցառումը:

Գետափի միջնակարգ դպրոցի
12-րդ դասարանի աշակերտուհի` 
Ռիտա Սարդարյան

Շատինի միջնակարգ դպրոց

2014 թվականի փետրվարի 26-ին Շատինի միջնակարգ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Շուշանիկ Հովակիմյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Սուրբ Զատկի տոնին: Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ և դպրոցի տնօրինությունը: Միջոցառմանը նաև ներկա էր Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

This slideshow requires JavaScript.

Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով: Continue reading