ՊԱՀՊԱՆԵՆՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ


Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության և  Եղեգնաձորիթիվ 2 հիմնական  դպրոցի «Եղեգիք»  ակումբի անդամներն  ապրիլի  27-ին կազմակերպեցին մաքրման աշխատանքներ Ջրովանքի տարածքում:
Մինչ մեկնելը Եղեգանձորի Ս.  Աստվածածին եկեղեցում    նրանք  ստացան Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից  օրհնություն:

Դժվարին ճանապարհը հաղթահարելու համար նրանք երգում էին  հայրենասիրական և ազգային երգեր: Տեղ հասնելուն պես Ջրովանքում աղոթեցին առ  Աստված, ապա  փոքր-ինչ հանգստանալուց հետո  սկսեցին մաքրել Ջրովանքի տարածքը, որը բավականին աղտոտված էր և անմխիթար,  չնայած այն բանին, որ այդ տարածքում տարբեր խմբերի կողմից հաճախ են կազմակերպվում  մաքրման աշխատանքներ:

Մաքրման աշխատանքներից հետո բավականին աղբ էր հավաքվել, քանի որ ճանապարհի որոշակի հատվածը նախատեսված չէ մեքենայի համար, այդ իսկ պատճառով խմբի անդամները գրեթե 1 կմ  ձեռքով են տարել աղբի պարկերը ու հասցրել Արփիի գյուղապետարանի կողմից տրամադրված  աղբի  մեքենային:

Continue reading

Ծառատունկ Ջերմուկում՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


 Մեծ Եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Այն բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն: Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: 1915 թվականին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, Վայք և Ջերմուկ քաղաքներում:

Առավոտյան մարդկանց մեծ բազմությունը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի գլխավորությամբ ներկա գտնվեցին Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցող Սբ. Պատարագին: «Այսօր այն օրն է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր հարգանքի տուրքը մատուցի 1915 թվականին զոհ գնացած մեր նախնիների հիշատակին: Այսօր երիտասարդներով հավաքվել ենք, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք և ողջ աշխարհին կոչ անենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Ջերմուկի երիտասարդական կենտրոն ՀՈԱԿ-ի ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը: Ինչպես նաև երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, որին հաջորդեց քննարկում:

Այնուհետև կատարվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծառատունկ, որին մասնակցում էին Ջերմուկի թիվ մեկ և Ավագ դպրոցի ուսուցիչները: Ծառատունկը կազմակերպվել էր Ջերմուկի եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Continue reading

Քահանայից ժողով առաջնորդարանում


 

Այսօր մեր թեմի առաջնորդարանում նախագահությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի տեղի ունեցավ քահանայից ժողով, որին ներկա էին նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայոց Ձորի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը և Վայքի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Հայարփի Աղախանյանը:
Ժողովի ընթացքում քննարկվեցին թեմական կյանքի հետ կապված մի շարք հարցեր և խնդիրներ, որոնց լուծումներն առաջադրեց առաջնորդ Սրբազան Հայրը: Continue reading

Ապրիլի 24


 Ապրիլի 23-ի ջահերով երթն սկսվեց ՀԵՀ Վայոց Ձորի մարզային կենտրոնում կազմակերպված փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունից, որին ներկա էին Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայոց Ձորի համակարգող Հուսիկ Հարությունյանը:

Այնուհետև գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի՝ ջահերով, Հայաստանի Հանրապետության դրոշներով, պաստառներով երիտասարդների հոծ խումբ եկավ դեպի հուշարձան: Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ նրանց միացավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Հուշարձանի մոտ տերունական աղոթքից հետո հնչեցին ՀՀ հիմնը, հոգևոր երգեր: Կատարվեց Հոգեհանգստյան կարգ, ապա հուշարձանի բլուրից իջնելով՝ երթի մասնակիցները եկան Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր տեղի ունեցավ Հսկում և Հանգստյան ժամերգություն, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Հայր Զարեհը:

Հատկանշական է, որ այս ողջ ընթացքում անդադար հնչեցին եկեղեցու զանգերը՝ խորհրդանշելով «Անլռելի զանգակատան» նման մեր ազգի սրտից հնչող առ Աստված հնչող ելևէջները:

Այսօր՝ Ապրիլի 24-ի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակության օրը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ՝ մարզային իշխանության անդամները և ժողովուրդն ծաղկեպսակ դրեցին Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթող-խաչքարին, ապա եկան Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Սբ. և Անմահ Պատարագին:

Պատարագիչն էր Continue reading

ԱՊՐԻԼԻ 24


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են

սպանում,բայց հոգին սպանել չեն կարող»:

(Մատթ. 10:28)

Ավետարանական այս պատգամը թող խորհուրդը լինի այսօրվա՝ Ապրիլի 24-ի, հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա: Այսօր, նահատակաց հիշա­տակի ոգեկոչման այս սրբազան պահին, ազգովի խոնարհվենք նրանց անշիջելի հիշատակի առջեւ, տխրության ողբն ու աղաղակը վերափոխենք մխիթարու­թյան, որովհետեւ մեռան նրանց մարմինները, իսկ հոգիներն ապրում են հավեր­ժության մեջ: Այդ հոգիներն այսօր էլ մեզ հետ են, մեր մեջ, մեր կողքին: Եվ  չմոռանանք երբեք՝ «Արիւն մարտիրոսաց, սերմն քրիստոնեից»:

Ովքե՞ր էին նրանք, 1915-ի ցեղասպանության զոհերը: Նրանք մեր դրախ­տային պատմական հայրենիքում ապրող հայերն էին, որոնց երազները նման էին ապրիլյան ծաղկած այն ծառին, որն այդպես էլ, ծաղիկներով հանդերձված, այր­վեց: Նրանք հայրենիք ունեին, ուր ինչպես վաղամեռիկ բանաստեղծն էր երգում «Հոգիներուն կիջներ երազ մը բուրյան», ունեին օջախ, ունեին երգ՝ կոմիտասյան անլռելի երգ, որի ելեւէջներում իրենց շիտակ ու աստվածավախ կյանքի հմայքը կար: Նրանք՝ պարզ շինական, թե մտավորական, ապրում էին արարելով, վաս­տակելով հացն իրենց հանապազօր, մեկն իր ցորնաբույր ձեռքերի զորությամբ, մյուսն իր մտքի ուժով: Բայց այդ ժողովրդին վիճակված էր խաչի մի երկար ճա­նապարհ: Նրա կյանքի ուղին նման էր իր Տիրոջ կյանքին, եւ նա քայլեց այդ ուղիով դեպի Գողգոթա: Այն տեղահանությունների, սովի, ցավի, տառապանքի եւ վերջապես զոհաբերության ճանապարհն էր, զոհաբերության՝ «վասն հաւատոյ, վասն հայրենեաց»: Դա այն ճանապարհն էր, որով քայլեցին մեր աստվածասեր ու հայրենասեր նախնիները՝ ապավինելով հոգու անմահության ճշմարիտ գաղափարին: Վկայակոչենք Վարդանանց, որոնց նահատակությունը նրանց դեպի անմահության աոաջնորդեց: Հեշենք, թե ինչպես Վարդան՝ սրբացած զորավարն հայոց, Ավարայրի ճակատամարտից առաջ դիմեց հայ ժողովրդին, ասելով, որ մենք, թեեւ մարմնով երկրի վրա ենք, բայց երկնքում է մեր հոգին, ուր ոչ ոք չի կարող մերձենալ Քրիստոսի անձեռակերտ այդ շինվածքին: Նա պատգամեց հաստատուն լինել մեր ամենավստահելի Զորագլխի հավատքի մեջ, որ բնավ չպիտի մոռանա նահատակվողներին:

Այո′, մեռնում է մարմինը եւ ոչ՝ հոգին, այս հավատը առաջնորդեց հայ ժո­ղովրդին իր Գողգոթայի ողջ ճանապարհին, ուր եղան նաեւ վերահառնումի հրա­շալի պահեր…

Հայոց Մեծ եղեռնը նախապատրաստվել էր տարիների ընթացքում: Մինչ այդ օսմանյան թուրքերը, որ արդեն ջարդերով ու տեղահանություններով փոր­ձությունների էին ենթարկել հայերին, համոզվել էին մեկընդմիշտ, որ անսասան է այդ ժողովրդի հավատի սյունը, որի վրա նրա հոգու խորանն է կառուցված: Ու­րիշ ճանապարհ չկար թուրքերի համար, բացի իր հավատին ու հողին ամուր փարված ժողովրդի արյունոտ կոտորածը: Սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը շարունակեցին նրա արյունռուշտ հետնորդները՝ երիտթուրքերը, որոնք էլ իրագործեցին Մեծ եղեռնը:

Այսօր Մեծ եղեռնի մասին խոսելիս չենք ուզում հիշատակել միայն ցավն ու ողբերգությունը. դրանք ծրարել ենք մեր սրտի ամենախորունկ անկյունում: Այդ ողբերգությունը մենք տեսնում էինք, մեր հոգու աչքերով տեսնում էինք մինչեւ 1915-ի ապրիլի 24-ի այդ ահավոր օրը, տեսնում էինք իր ժողովրդի նահատա­կությունը կանխազգացող Սիամանթո նահատակ բանաստեղծի տեսիլքներով.«Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ, եւ ամբոխներ՝ անպատմելի սրածութենէ դարձող…»: Սակայն այդ տեսիլքներն անգամ անզոր էին կասեց­նելու հայ ժողովրդի արեւմտյան հատվածի հավաքական զոհաբերությունը, ազ­գովի զոհաբերությունը հանուն հավատի, ազգային ավանդների, հոգեւոր արժեք­ների… Continue reading