Ուխտագնացություն Խաչիկ համայնքի սրբավայրեր


Սույն թվականի մայիսի 28-ին Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու համայնքը հոգևոր Հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ ուխտագնացության էր եկել Խաչիկի Սբ. Աստվածածին եկեղեցի:
Տեր Գրիգորը մատուցեց ուխտի Սբ. Պատարագ, որի ավարտից հետո հավատացյալներն այցելեցին Խոտակերաց վանք:

Advertisements

ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ՀԱՂՈՐԴՈԻԹՅՈԻՆ


ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ՀԱՂՈՐԴՈԻԹՅՈԻՆՀաղորդությունը այն նվիրական խորհուրդն է, որ սրբագործված հացով եւ գինով է իրականացվում, որով հավատում, խոստովանում ենք Սուրբ մարմինն ու արյունը Քրիստոսի: Դրանք ընդունում են մեր հոգիների փրկության եւ հավիտենական կյանքի ժառանգորդ լինելու համար, քանի որ Հիսուս ինքն անձամբ իր ամենազոր հրամանով սահմանեց այս մեծ խորհուրդը (Մատթ. Ջ 26), (Մարկ. ԺԴ 22), (Ղուկաս ԻՈ 19): Հաղորդությունը արժանավորապես եւ երկյուղած ճաշակվելով՝ անտարակույս միանում ենք Հիսուսին եւ հաղորդակից ենք դառնում նրա շնորհներին: Հաղորդության խորհուրդը մեկ անգամ եւս խոսում է Հիսուսի ամենակարողության մասին, որ Նա կարող է իր իրական կենդանարար մարմինը եւ արյան զորությունը ներառել նվիրյալ եւ սրբագործյալ հացի ու գինու մեջ: Մենք՝ հավատացյալներս, հավատում ենք, որ ամենակարող Աստված սրբագործված հացի եւ գինու մեջ կարող է ներգործել իր անմահ մարմնի ու արյան զորությունը եւ փոխակերպել այն իր մարմնի եւ արյան (Հովհ. Ջ 54-57): Այստեղ տեղին է հիշել նաեւ Սբ. Հովհան Ոսկեբերանի խոսքը, թե. Continue reading

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ


Քրիստոսի համբարձումը հանդիսավոր փակումն է հարությունից հետո Նրա երևումների, կնիքն է Քրիստոսի տնօրենությունների և պաշտոնական ու տեսանելի բաժանումն է նյութական աշխարհից` հոգեպես և բարոյապես իր հետևորդների հետ մինչև աշխարհի վախճանը մնալու համար:

Ներկա ժամանակների մեջ համբարձման մասին խոսելը մի քիչ խրտնեցուցիչ է երևում, ոչ այնքան նրա հրաշալի հանգամանքի համար, որքան այն ըմբռնումի տարբերության պատճառով, որ գոյություն ունի տիեզերքի մասին ընդհանրապես և «երկինք»-ի մասին մասնավորաբար, Քրիստոսին ժամանակակից և մեր ժամանակների մարդկանց միջև: Հների համար մեր գլխի վերևում տարածված կապույտը հաստատ կամ ջրակուտակ մի կամար էր, որ բաժանում էր «երկինքը» երկրից: «Երկինքը» Աստծո, իր հրեշտակների և արդար հոգիների բնակարանն է, իսկ երկիրը` մեղավոր և մահկանացու մարդկանց համար: Հների համար աստղերն այդ կամարի վրա բացված ծակեր էին, որոնք գաղափար էին տալիս այն ակնախիտ լույսի մասին, որով ողողված էր «երկինքը», իսկ արևը և լուսինը ջահեր էին` մեր երկիրը լուսավորելու համար: Որոտը Աստծո կամ սրբերի ահեղ կառքերի դղրդոցն էր. Կայծակը` երկնքի երիվարների սմբակների հանած կրակը, իսկ շանթը` Աստծո զայրույթի զարկերակը…:

Այսօր, երբ վերից վար գիտենք, թե ինչեր են իրականության մեջ վերոհիշյալները, հանկարծ «երկինքը» անհետանում է և մեջտեղից վերանում, ու մեր գլխի վերևում մնում է անսահման մի պարզություն, անծայրածիր մի «միջոց», ուր մարդիկ սկսում են տիեզերարշավ խաղալ, ինչպես երբեմն ձիարշավ են խաղում ընդարձակ ձիարձակարանների մեջ: Continue reading

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 28 Մայիսի, 2014

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Գարեգին Բ Ամենայն Հայոց ԿաթողիկոսՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հանրապետության օրվա առիթով:

1918 թվականին մեր ժողովուրդը մայիսյան հերոսամարտերում հոգին ի բուռն պաշտպանեց Հայրենի երկիրը և բարդ ու դժվարին իրավիճակի մեջ հաստատեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Պետականության վերականգնումը արգասիքն էր մեր ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարի, անկոտրում հավատքի և միասնականության ոգու:

Հանրապետության օրը հրավեր ու քաջալերություն է մեզ այսօր` ամենայն նախանձախնդրությամբ հոգալու մեր պետականության զորացման, մեր երկրի բարգավաճման, մեր ժողովրդի բարօրության և ազգային մեր իղձերի իրագործման համար։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատում ենք, որ հակառակ առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետևողական ջանքերով, աննահանջ ոգով կերտել հայրենի պետականությամբ հիմնամուր մեր նոր կյանքը, երջանիկ ու պայծառ մեր գալիքը: Continue reading

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում հնչեց ավարտական Վերջին զանգը


Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում ղողանջեց Վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակրթական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը:

Մայիսի 23-ին` ժամը 10:00-ին, Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, Վայոց ձորի մարզպետարանից ներկայացուցիչ, 12-րդ դասարանի աշակերտների դասվարներ Արփիկ Նավասարդյանը և Աշխեն Ավետյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:
Դասղեկ Թերեզա Աղաջանյանի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ երգ ու պարով, ասմունքով ու հումորով:

Օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա շրջանավարտներին շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը , դասղեկ Թերեզա Աղաջանյանը, դասվարները և այլք:

Հանդիսությանը աշակերտները պատրաստվել էին շատ երկար, քանզի հրաժեշտ էին տալու մի կրթօջախի, Continue reading