Սուրբ Հարության տոնը Եղեգնաձորի մանկապարտեզներում


Եղեգնաձոր քաղաքի բոլոր մանկապարտեզներում մեծ շուքով նշվեց Ծաղկազարդի և Սուրբ Հարության տոները:
Ազգային եկեղեցական տոների կազմակերպումը մանկապարտեզում սերմանում է սեր մանուկների մեջ իրենց հայրենիքի և իրենց եկեղեցու հանդեպ:

 Թիվ 1

This slideshow requires JavaScript.

Թիվ 2 Continue reading

Advertisements

Նորավանքի վանական համալիրի ճարտարապետությունը և պատկերաքանդակները


Նորավանքի պարսպապատ համալիրն ունի միմյանց կից կառուցած 2 եկեղեցի, գավիթ, դամբարան-եկեղեցի, վանքի արևելյան կողմում առանձին կանգնած երկհարկանի եկեղեցի, պարսպից դուրս գտնվող 2 մատուռ:

Վանքի հնագույն Ս.Կարապետ եկեղեցին գտնվում է հիմնական հուշարձանախմբի հարավային կողմում: Պահպանվել են Ս.Կարապետ եկեղեցու հյուսիսային պատը՝ ողջ բարձրությամբ և մյուս պատերի ստորին մասերը: Ս.Կարապետ եկեղեցու հարավարևելյան կողմում ուղղանկյուն, թաղածածկ, պայտաձև խորանով ավանդատունն է, որը մուտք ունի աղոթասրահից` բեմի անմիջապես առջևից: Ավանդատան արևմտյան պատի հաստության մեջ դրսից կա մի պայտաձև խորան ևս:

Ս.Կարապետ եկեղեցուն հյուսիսից կից է վանքի գլխավոր` Ս.Ստեփանոս Նախավկայի եկեղեցին, որը կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս արքեպիսկոպոսը 1261-1221թթ.: Եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունից պարզվում է միջնադարյան Հայաստանում շինարարական գործի կազմակերպման մի հետաքրքիր մանրամասն. ավանդատները կառուցվել են առանձին անհատների միջոցներով: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Ավանդատները ծածկած են գլանաձև թաղերով և արևելքում ունեն կիսաշրջանաձև հատակագծով խորաններ: Երկրորդ հարկի ավանդատներից արևելյանները կարելի է բարձրանալ քարե պահունակային աստիճաններով, որոնք կից են եկեղեցու արևմտյան խաչաթևի երկայնական պատերին: Արտաքուստ եկեղեցու ճակատները ծածկվում են Ս.Կարապետ եկեղեցու (հարավից), գավիթի (արևմուտքից), և Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատան (հյուսիսից ) ծավալներով:

Ս.Ստեփանոս Նախավկա եկեղեցուն կից է Ս.Գրիգոր եկեղեցիտապանատունը, որը 1275թ. կառուցել է Տարսայիճ Օրբելյանը՝ որպեսդամբարան իր եղբոր` զոհված Սմբատ իշխանի գերեզմանի վրա: Այն ունի երկթև տանիքով թաղածածկ դահլիճի հորինվածք` արևելքում կիսաշրջանաձև խորանով` ներառված արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ: Շենքի համար որպես հարավային պատ է ծառայում Ս.Ստեփանոս Նախավկա եկեղեցու հյուսիսային ճակատը: Միակ դուռն արևմտյան կողմում է  և ունի կիսաշրջանաձև ճակատակալ քարերով շքամուտք: Այստեղ հետագայում թաղվել են կառուցողը` Տարսայիճ Օրբելյանը, նրա որդիներ Փախրադոլան և Էլիկումը, թոռը` Բուղտան, իշխանուհիներ Մինան և Թամթան. այսինքն Ս.Գրիգոր եկեղեցին ծառայել է որպես Օրբելյանների տոհմական տապանատուն: Հայկական ճարտարապետության մեջ սա եզակի դեպք է, երբ տոհմական տապանատունը նաև եկեղեցի է, ունի անուն` Ս.Գրիգոր և բեմ` ժամասացության համար, որովհետև դեռ 5-րդ դարից սկսած, Ս.Սահակ Պարթևի կանոնների համաձայն արգելվել է եկեղեցում թաղում կատարելը, որը խստորեն պահպանվել է Հայաստանում ողջ միջնադարում, և որպես հայ իշխանական տների տոհմական տապանատներ` ծառայել են գավիթներն ու ժամատները:

Ս.Գրիգոր եկեղեցու բեմի լուսամուտի լուծումըբացառիկ է հայ ճարտարապետության մեջ. այն ոչ թե իրականացված է շենքի երկայնական առանցքով, այլ շեղ է բացվում` դեպի հարավ թեքված: Այդ արվել է հատուկ նպատակով, որպեսզի առավոտյան արևի ճառագայթները կիսախավար դահլիճում լուսավորեն Սմբատ Օրբելյանի տապանաքարը, որը դահլիճի կենտրոնում չի գտնվում: Խորանի հարավային որմնախորշերից մուտք կա դեպի Ս.Գրիգոր եկեղեցի-տապանատան հարավարևելյան պատի շարվածքի հոծ զանգվածի մեջ պատրաստված թաքստոց: Դեպի դահլիճը նայող բեմի պատերի ստորին մասում քանդակված են խոշոր խաչեր, որմնակամարների` խորանին կից իմպոստների վրա` աղավնիներ: Յուրօրինակ է թաղակիր կամարի հյուսիսային կալունակի մշակումը` նրա վրա մարդու ոճավորված դեմք է քանդակված, ավելի շուտ` դիմակ հիշեցնող: Նույն իմպոսի կողքի երեսին հավերժության խորհրդանշանն է` պատկերված սեգներեան անիվի ձևով: Continue reading