Վաղը աշխարհամատրան Կանաչ կիրակին է և Նորավանքի ուխտի օրը


 

«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք Նրան՝ Կենդանի Վեմին,
որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Վաղը աշխարհամատրան Կանաչ կիրակին է և  Նորավանքի ուխտի օրըՊետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են Աշխարհամատրան Կանաչ կիրակիի խորհուրդը:
Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի` ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ՝ թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա»:

Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իր Անապական Մարմինը՝ իբրև մեղաց թողության, իբրև փրկություն: Աշխարհամատրան Կիրակին նաև կանաչ է կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Այս տարի Կանաչ կիրակին տոնվելու է մայիսի 4-ին:

Այդ օրը հատկապես սիրելի է վայոցձորցիների համար, քանի որ 1999թ-ի հենց այդ օրը երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց և վերաբացվեց Նորավանքը, որ տարիներ շարունակ փակ էր: Այդ հիշարժան օրվանից սկսած Կանաչ կիրակին դարձավ Նորավանքի ուխտի օր:

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s