ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻ. ՔԱՐՈԶ՝ ԽՈՍՎԱԾ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐԸ


«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք Նրան՝ Կենդանի Վեմին,
որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Վայոց Ձորի թեմի Փոխառաջնորդ  Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան

Վայոց Ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան

Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են այսօրվա՝ Աշխարհամատրան Կանաչ Կիրակիի խորհուրդը: Տակավին Տիրոջ Հարության այս հոգենորոգ օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է աշխարհի առաջին եկեղեցու հիմնադրումը, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա»:
Սիրելինե՛ր, Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իր Անապական Մարմինը՝ իբրև մեղաց թողության, իբրև փրկություն: Աշխարհամատրան Կիրակին կանաչ է կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը: Այսօր Քրիստոսի Սբ. Եկեղեցու հիմնադրության փառապանծ տոնն է:
Ի՞նչ նշանակություն և խորհուրդ ունի այն մեզ համար:
Մարդկության փրկության և հավիտենական արքայության համար մեզ սրբելու, այս աշխարհի փորձությունները հաղթելու, Քրիստոսի Կենարար լույսով մեզ լուսավորելու առաքելությամբ է գործում եկեղեցին աշխարհի վրա:
Եկեղեցին Աստվածային տեսիլքի իրագործումն է աշխարհում, սակայն հավատ, իմաստություն և զոհողություն է պետք Աստվածային տեսիլքով հաստատվածը արժևորելու և ապրեցնելու համար, որովհետև եկեղեցիով է շարունակվում Աստվածային փրկագործությունը:
Նախ, Եկեղեցին միասիրտ, միահոգի, մեկ հավատով ու մեկ մկրտությամբ՝ Սբ. Հոգով միացած հավատացյալների ամբողջությունն է, որը դավանում է Սբ. Երրորդությանը: Ճշմարիտ եկեղեցին հիմնված է Աստվածաշունչի, առաքելաշավիղ վարդապետության և ավանդության վրա: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է՝ մեր հավիտենական հովիվը, որ մեզ առաջնորդում է ճշմարիտ հավատի ճանապարհով, դեպի հավիտենական կյանք. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը»: Ահա այս անբեկանելի հավատով է, որ մենք եկեղեցու միջոցով հաղորդակցվում ենք Տիրոջ հետ, վերականգնում նրա հետ մեր միությունը: Ինչպես Հիսուս ունի միավորյալ երկու բնություն՝ անշփոթ, անխառն, Աստվածային և մարդկային: Եկեղեցին՝ իբրև Նրա Խորհրդավոր Մարմին՝ իր բնությամբ ևս Աստվածային ու մարդկային է, և այս խորհրդով որպես Աստուծո և մարդու հաղորդակցության սրբազան վայր է հանդիսանում: Եկեղեցին այս իմաստով դառնում է Աստուծո տուն և բնակավայր, ուր միշտ գործում է Սրբարար Զորությունը Նրա, որով մաքրվում, սրբվում ենք, շնորհներ ստանում, ապրեցնում մեր մեջ Երկնքի Արքայության երանական խորհուրդը: «Եկեղեցին երկինք է երկրի վրա»,- ասում է Սբ. Գրիգոր Տաթևացին, հետևաբար Եկեղեցին Աստուծո Թագավորության ներկայությունն է աշխարհում. «Աստուծո Արքայությունը Continue reading

Advertisements