Նորավանքի ուխտի օրվան նվիրված հանդիսություն


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի:
Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց մայիսի 4-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:
Տոնի օրը Նորավանքում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. Պատարագ`հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Սբ. Պատարագի ընթացքում ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը, որը կարող եք կարդալ այստեղ:
Արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը Նորավանքի ուխտի օրվան նվիրված հանդիսություն կազմակերպել Նորավանքում:

Այս տարի նույնպես Սբ. Պատարագի ավարտին Վայոց ձորի թեմը և մարզպետարանը կազմակերպել էին մեծ տոնախմբություն՝ նվիրված Նորավանքի ուխտի օրվան:
Տոնակատարությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, մարզպետարանի պաշտոնեությունը, մարզային իշխանության անդամներ և բազմաթիվ ուխտավորներ:

Եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն (կազմակերպիչներ` Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ` Աղասի Հովհաննիսյան, Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու` Ռուզան Կարապետյան և թեմի Երիտասարդաց միության պատասխանատու` Ազատուհի Ստեփանյան), որն սկսվեց Թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնության խոսքով, ապա Թեմակալ Առաջնորդը պատվոգիր հանձնեց Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի տնօրենին՝ Սամվել Հովհաննիսյանին՝ «Ծաղկազարդ և Սուրբ Զատիկ» խորագրով նկարների ցուցահանդես կազմակերպելու համար: Ի դեպ, այդ դպրոցի սաների աշխատանքները տոնի օրը ցուցադրվեցին Նորավանքում: Այնուհետև ելույթ ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանը:

Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Կանաչ կիրակիի խորհուրդը, Նորավանքի պատմությունը և Նորավանքի վանական համալիրի վերակառուցման պատմությունը:
Ժողովրդական տոնախմբությանն իրենց անզուգական ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները` ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի, Եղեգնաձորի մանկական ստեղծագործական կենտրոնի պարի խումբը՝ ղեկավարությամբ Արմինե Սարգսյանի և Սիլվա Կարապետյանի, «Արենի» պարի համույթը՝ ղեկավարությամբ Դավիթ Հովհաննիսյանի, Վայքի համայնքային կենտրոնի ազգագրական պարային համույթը՝ ղեկավարությամբ Աննա Ռաֆյանի և Ջերմուկի պարային համույթը:

Նրանց հետաքրքիր ու յուրովի ելույթներն բուռն խանդավառություն առաջացրեց ուխտավորների մոտ, ովքեր իրենց զգացմունքներն արտահայտեցին ցնծագին ծափողջույններով:
Միջոցառման ավարտին ուխտավորներին Եղեգնաձորի ՔԴԿ-ի սաները բաժանեցին Կանաչ կիրակին խորհրդանշող կանաչ հավկիթներ:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ողջ հանդիսության և սիրո ճաշի կազմակերպման ծախսերը հոգացել էր Նորավանքի բարերար, ազնվափայլ տիկին Դիանա Հաճեթյանը:
Վերջում տեղի ունեցավ սիրո ճաշ և Նորավանք այցելած ողջ ուխտավորներին բաժանվեց հարիսա:

This slideshow requires JavaScript.

Թող բոլորի ուխտն Ամենակալ Աստված ի կատար ածի:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s