Սուրբ Պատարագ՝ հավերժ հիշատակի


 

Այսօր Երկրապահի օրն է: Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի բարձրագույն տնօրինությամբ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սբ. Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:
Այսօր Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: Պատարագին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Երկրապահ կամավորական միության անդամներ, ազատամարտիկներ, հավատացյալներ, մարզային կառավարման աշխատակիցներ:
Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Սբ. Պատարագ մատուցվեց Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում: Պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Ներկա էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, հավատացյալներ: Քարոզ խոսեց Տ. Գալուստ քահանա Սահակյանը:
Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:
Հոգեհանգստյան արարողություններ տեղի ունեցան Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում և Նորավանքում:
Թող մեր հայրենյաց պաշտպանների հավիտենական հիշատակն օրհնությամբ լինի. Ամեն:

Թեմի լրատվության բաժին

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s