Հուշաղբյուրի օրհնություն Գնդեվանքում


Այսօր՝ Մայիսի 9-ին, Գնդեվանքում հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի տեղի ունեցավ խաչքար-հուշաղբյուրի օրհնության կարգ:

Խաչքար-հուշաղբյուրի, ինչպես նաև Գնդեվանքի մասնակի վերանորոգությունների բարերարն է ծագումով գնդեվազցի, այժմ` ռուսաստանաբնակ Արմեն Եղոյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Երախտիքի խոսքով՝ Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը:

Վերջում ներկաներին, ուխտավորներին բարերարի կողմից տրվեց սիրո ճաշ:

Նույն օրը առավոտյան Գնդեվազ գյուղում տեղի ունեցավ 1915թ. Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացումը, որի բարերարն է Արմեն Եղոյանը:

Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը կատարեց խաչքարի օրհնության կարգ, որ ավարտին Տ. Գալուստը շնորհակալություն հայտնեց բարերարին և կարևորեց Մեծ եղեռնին նվիրված միջոցառումների անցկացումը:

Լուսանկարները ՝ Մարիանա Արշակյանի

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s