«Ծաղկազարդ և Սուրբ Հարություն» խորագրով նկարների մրցույթ


Վայոց Ձորի թեմի նախաձեռնությամբ  Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի սաները մասնակցեցին «Ծաղկազարդ և Սուրբ Հարություն» խորագրով նկարների մրցույթին: Ներկայացված նկարների ցուցահանդեսը տեղի ունեցավ ապրիլի 29-ին: Մրցութային նկարները նաև ցուցադրվեցին Նորավանքի ուխտի օրը՝ Կանաչ կիրակիին:

Մրցույթի կարգր հետևյալն էր. Facebook սոցիալական ցանցում հավանության (like) և պրոֆեսիոնալ ժյուրիի ամենաշատ ձայներ ստացող գեղանկարների հեղինակները պետք է ստանային մրցանակներ:

Բոլոր 54 մասնակիցներին սպասվում էր անակնկալ.  նրանք  մայիսի 10-ին այցելեցին Նորավանքի վանական համալիր և Մոմիկի թանգարան: Տպավորությունը մեծ էր: Երեխաները հետաքրքրությամբ շրջում էին միջնադարյան հոյակերտ տաճարի խորանների ներքո: Փոքրիկ նկարիչները  ցանկություն հայտնեցին կազմակերպել նոր ցուցահանդես՝ «Նորավանք» խորագրով:

 Մայիսի 12-ին ամփոփվեցին արդյունքները. Գեղարվեստի դպրոցում 12 փոքրիկ նկարիչներ ստացան մրցանակներ: Նկարները ամբողջական կարող եք տեսնել այս ալբոմում. Continue reading

Advertisements