ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ


Մայիսի 16-ին ԿԱԻ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մարզային փուլը, որն իրականացվում է 2004 թվականից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում: Մրցույթն անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում: Մրցույթին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:

Մրցույթը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը և Կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլի արդյունքները.
Հայոց լեզու` Սանամ Մարգարյան, Եղեգնաձորի ավագ դպրոց: Continue reading

Advertisements

Սուրբ Պատարագ Արատեսի վանքում


Սուրբ Պատարագ Արատեսի վանքում

Երեկ` Երևման Սբ. Խաչի տոնի օրը, ուխտավորաբար Վայոց ձորի թեմում էր գտնվում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը, ով Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց հնամենի Արատեսի վանքում և հավուր պատշաճի քարոզ խոսեց:

 

Ուխտագնացություն դեպի Սբ. Խաչ վանք


Մայիսի 18-ին` Երևման Սբ. Խաչի տոնի օրը, դեպի Արկազի Սբ. Խաչ վանք ուխտագնացություն էր կազմակերպել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը: Սբ. Խաչ վանքում Տեր

Վազգենը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Continue reading