Վայոց Ձորի թեմ

Ուխտագնացություն դեպի Սբ. Խաչ վանք

Advertisements

Մայիսի 18-ին` Երևման Սբ. Խաչի տոնի օրը, դեպի Արկազի Սբ. Խաչ վանք ուխտագնացություն էր կազմակերպել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը: Սբ. Խաչ վանքում Տեր

Վազգենը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այնուհետև ուխտավորներն այցելեցին Թանահատի վանք:

Այդ ուխտագնացությունը վառ ու անմոռանալի զգացումներ պարգևեց ուխտավորներին, որոնք դեռ երկար կմնան նրանց սրտերում:

Advertisements