Վայոց Ձորի թեմ

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ

Advertisements

Մայիսի 16-ին ԿԱԻ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մարզային փուլը, որն իրականացվում է 2004 թվականից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում: Մրցույթն անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում: Մրցույթին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:

Մրցույթը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը և Կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլի արդյունքները.
Հայոց լեզու` Սանամ Մարգարյան, Եղեգնաձորի ավագ դպրոց:
Հայոց պատմություն` Նադյա Սիմոնյան, Վայքի ավագ դպրոց:
Լավագույն դասվար` Նաիրա Ներսիսյան, Գնդեվազի միջնակարգ դպրոց:
Հայ եկեղեցու պատմություն` Հեղինե Արշավիրյան, Զառիթափի միջնակարգ դպրոց:
Կենսաբանություն` Վանուհի Նիկողոսյան, Ջերմուկի ավագ դպրոց:
Մարզային փուլում լավագույն արդյունք ցուցաբերած ուսուցիչները մասնակցելու են հանրապետական փուլին: Ցանկանանք նրանց հաջողություն նաև այդ փուլում…

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Advertisements