«Մի՛ սպանիր» ծրագրի բացումը Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


«Մայրերի ափի մեջ պիտ փնտրել
ազգերի ճակատագիրը»:
( Գ. Նժդեհ)

Օրերս Վայոց ձորի թեմի առաջնորդարանի դահլիճում թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մի՛ սպանիր» ծրագրի բացումը, որին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի մարզպետարանի Սոցիալական ապահովության և առողջապահության վարչության պետ բժիշկ Սամվել Շահբազյանը, Երեխաների պաշտպանության վարչության աշխատակիցներ, Վայոց ձորի թեմի կառույցների աշխատակիցներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, գործարարներ:

Այս ծրագրի նպատակն է նպաստել սեռով պայմանավորված աբորտների պատճառով առաջացող սոցիալական, ժողովրդագրական լուրջ հետևանքների կանխմանը, իսկ հիմնախնդրին առնչվող թիրախ խումբ՝ երիտասարդ կանայք, մայրեր, ուսանողներ, ավարտական դասարանի աշակերտուհիներ: Հիմնախնդրի լուծման ուղիներ առաջարկվող ծրագրի շրջանակներում. Կրթել, հնարարավորինս փոխել քարացած ավանդական մտածելակերպը, բարձրացնել հասարակության մեջ կնոջ դերը՝ բուկլետների, պաստառների, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումով և քննարկումով, համապատասխան բժիշկ մասնագետի մասնակցությամբ, խնդրի վերաբերյալ համապատասխան հանրային ակցիա կազմակերպելով, սոցիալական ցանցերում համապատասխան էջեր ստեղծելով և ծրագրի հանդիպումների նկարահանումներով տեսանյութի պատրաստումով և ստեղծված ցանցերում տեղադրելով:

Միջոցառման սկզբում Խնկանուշ Մարկոսյանը առաջնորդարանի սրահում ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականցվել էին մինչ այդ: Այնուհետև պատմեց այս ծրագրի մասին՝ ասելով, որ վերջին տարիներին Հայստանում ավելացել է սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատման երևույթը: Հայաստանում 1990թ.-ից սկսած շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա ֆիմաց: Եղեգնաձոր քաղաքի ծննդատանը 2012թ.-ն ծնվել են 153 տղա, 127՝ աղջիկ: Վերջում ավելացրեց, որ այս ծրագիրը իրականացվելու է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և Գետափ, Խաչիկ, Արենի, Քարագլուխ և Մալիշկա համայնքներում:
Այնուհետև երաժշտական կատարմամբ հանդես եկավ ծրագրերի գործընկեր Արման Վարդանյանը, որից հետո ներկաները գնացին առաջնորդարանի դահլիճ՝ դիտելու «Ոսկե ծիրան» փառատոնում ցուցադրված «ԲԱՎԱԿԱՆ» ֆիլմը (ռեժիսոր՝ Ադրինե Գրիգորյան, Վավերագրություն /2013թ,/ 17 րոպե):

Այս ֆիլմում ներկայացված էր Continue reading

Advertisements

Ուխտագնացություն Մարտիրոս գյուղի Սբ. Երրորդություն վանքի Սուրբ Հակոբ եկեղեցի


Մայիսի 9-ին Վայոց Ձորի թեմի Մարտիրոս գյուղի Սուրբ Երրորդություն վանքի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց: Այստեղ էին ժամանել ուխտավորներ Երևանից` գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Մինաս աբեղա Հախվերդյանի և Հոգեշնորհ Աղան աբեղա Երնջակյանի:

Պատարագիչն էր Արժանապատիվ Տ. Ոսկան քհն. Հովհաննիսյանը, Continue reading