Շնորհավոր Վերջին զանգ


Շնորհավոր Վերջին զանգՍիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Վերջին զանգի կապակցությամբ, ցանկանում ենք, որ ձեր սրտերում վառ պահեք հավատքը, աստվածասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով և բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին: Continue reading

Advertisements

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը շրջանավարտների օրհնության օրվա առիթով


Գարեգին Բ Ամենայն Հայոց ԿաթողիկոսՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով Մեր օրհնությունն ենք բերում հանրակրթական դպրոցների սիրելի շրջանավարտներիդ և շնորհավորում ուսումնառության այս շրջանը բարեհաջող ավարտելու առիթով:

Թող Ամենակալ Աստված շնորհազարդի ձեզ, սիրելի զավակներ Մեր, և հանապազ օրհնությամբ հաջողություններ պարգևի կյանքում ձեր արժանի տեղը գտնելու և մասնագիտական ընտրության պատասախանատու ոլորտներում, որպեսզի դուք ապագային ձեր արժանավոր ընթացքով ուրախություն պարգևեք ձեր ընտանիքներին և նոր շինություն ու պայծառություն բերեք Հայրենի մեր Երկրին ու հավատավոր ժողովրդին:

 

Օրհնությամբ՝

Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց