ԴՐՈՇՄ


ԴՐՈՇՄԵրկրորդ խորհուրդն է դրոշմը, որով մկրտվողին, արդեն լվացված եւ սրբված Սուրբ մյուռոնով, դրոշմում են՝ զգայարաններին մյուռոն քսում: Դրոշմով մկրտվողը ստանում է Սուրբ Հոգու շնորհները: Դրոշմվելով՝ արդեն մկրտվողը դառնում է որդեգիր Հայր Աստծու եւ հոգեւոր եղբայրը կամ քույրը Քրիստոսի, որով կարողանում է հաղթահարել բազում մոլորություններ, մեղքեր եւ որով պարտավորվում է ապրել հավատարիմ քրիստոնեական առաքինություններին: Ահա թե ինչպես է բնութագրում մկրտության խորհուրդը Սուրբ Ներսես Լամբրոնացին. «Սա (Սուրբ Հոգին) օծում է ձեր միտքը ըստ Հովհաննեսի եւ առնում է քրիստոնյաներին եւ իրեն հասկացողներին եւ ապա օծումից զորանալով՝ հասկանում ենք ամեն ինչ»: Ուստի վստահաբար հավատում ենք, որ սրբարար մկրտության խորհրդով մաքրվում եւ սրբվում ենք սկզբնական մեղքից, ապականությունից: Նաեւ հավատում ենք, որ դրոշմի խորհրդով մաքրված եւ սրբված հոգիները ստանում են Աստուծո շնորհները եւ ներգործությունը Սուրբ Հոգու զորության (Նոր գլ. ԶԴ 3-20):

Հարկ է նշել, որ շնորհապարգեւ դրոշմի խորհուրդը՝ հայտնվեց Հիսուսի մկրտության ժամանակ՝ Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ (Մատթ. Դ 16): Այսպիսով մեզ հայտնելով, որ Հիսուս Քրիստոսի անունով Continue reading

Advertisements