ԴՐՈՇՄ


ԴՐՈՇՄԵրկրորդ խորհուրդն է դրոշմը, որով մկրտվողին, արդեն լվացված եւ սրբված Սուրբ մյուռոնով, դրոշմում են՝ զգայարաններին մյուռոն քսում: Դրոշմով մկրտվողը ստանում է Սուրբ Հոգու շնորհները: Դրոշմվելով՝ արդեն մկրտվողը դառնում է որդեգիր Հայր Աստծու եւ հոգեւոր եղբայրը կամ քույրը Քրիստոսի, որով կարողանում է հաղթահարել բազում մոլորություններ, մեղքեր եւ որով պարտավորվում է ապրել հավատարիմ քրիստոնեական առաքինություններին: Ահա թե ինչպես է բնութագրում մկրտության խորհուրդը Սուրբ Ներսես Լամբրոնացին. «Սա (Սուրբ Հոգին) օծում է ձեր միտքը ըստ Հովհաննեսի եւ առնում է քրիստոնյաներին եւ իրեն հասկացողներին եւ ապա օծումից զորանալով՝ հասկանում ենք ամեն ինչ»: Ուստի վստահաբար հավատում ենք, որ սրբարար մկրտության խորհրդով մաքրվում եւ սրբվում ենք սկզբնական մեղքից, ապականությունից: Նաեւ հավատում ենք, որ դրոշմի խորհրդով մաքրված եւ սրբված հոգիները ստանում են Աստուծո շնորհները եւ ներգործությունը Սուրբ Հոգու զորության (Նոր գլ. ԶԴ 3-20):

Հարկ է նշել, որ շնորհապարգեւ դրոշմի խորհուրդը՝ հայտնվեց Հիսուսի մկրտության ժամանակ՝ Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ (Մատթ. Դ 16): Այսպիսով մեզ հայտնելով, որ Հիսուս Քրիստոսի անունով արժանավոր մկրտվողների վրա Սուրբ Հոգին լցնում է զորացուցիչ շնորհներ: Սուրբ Հոգու շնորհների ներգործության եւ զորության խորհրդի մասին Հիսուս ավանդեց առաքյալներին:

Սրանից հետո առաքյալները մկրտվողների վրա այս դրոշմի խորհուրդը կատարելով՝ այն ավանդեցին Քրիստոսի եկեղեցուն: Դրոշմի խորհուրդը կատարում ենք աղոթքով, օրհնությամբ եւ ձեռքերով Սուրբ մյուռոն ենք քսում մկրտվողի ճակատին եւ զգայարաններին: Մյուռոնը սուրբ եւ խորհրդավոր նշանն է Սուրբ Հոգու:

Ինչպես գրում է Սուրբ Կյուրեդ Երուսաղեմացին. «Ճակատդ եւ այլ զգայարաններդ մարմնիդ խորհրդաբար օծվում են, այլ Սուրբ Հոգին, իր կենդանարար հոգով սրբելով, արդարանում է»:

Շնորհապարգեւ դրոշմի խորհուրդը, օրհնված եւ նվիրական Սուրբ մյուռոնով, կատարվել է դեռեւս աստվածաշնչյան հին ժամանակներից: Հիշենք, թե ինչպես էին հին ուխտում օծում թագավորներին եւ այլն:

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s