Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը


Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը

Մայիսի 25-ին Վայքի Սբ. Տրդատ եկեղեցու բակում կատարվեց Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծման կարգը:

Նախ Սբ. Տրդատ եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն է Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը:

Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծության հանդիսապետն էր Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանը:

Օծման արարողությանը ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ուխտավորաբար Հայաստանում գտնվող Գերաշնորհ Տ. Գեղամ արքեպս. Խաչերյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանի քաղաքապետեր և համայնքապետեր, ճեմարանի ավարտական լսարանի սարկավագներ, բարձրաստիճան հյուրեր, նաև հյուրեր ԱՄՆ-ից, Continue reading

Advertisements

Զառիթափ համայնքի Սբ. Հակոբ մատուռի  օրհնության կարգ  


Մայիսի 24-ին Վայքի տարածաշրջանի Զառիթափ համայնքում կատարվեց Սբ. Հակոբ հնամենի մատուռի օրհնության կարգը:

Մատուռը վերանորոգվել և շրջակա տարածքը բարեկարգվել է 2013թ. Վայքի Սբ. Տրդատ եկեղեցու խաչքավոր պրն. Գիրգոր Գրիգորյանի ջանքերով:

Օրհնության կարգը կատարվեց հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի և մասնակցությամբ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանի, Գագիկ սարկավագ Հակոբյանի ու դպիրների: Continue reading

ՀՈԻՅՍ. ՔԱՐՈԶ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Արդ հուսանք մենք նրան եւ
Նա կլինի մեզ իբրեւ փրկություն,
որովհետեւ Աստված մեր մեջ է»:
(ժամագիրք)

ՀՈԻՅՍ. ՔԱՐՈԶԺամագրքի այս հոգեթով տողը պայծառակերպում է մեր ներքին աշխարհը եւ հրավիրում է մեզ խորհելու քրիստոնյայի ամենամեծ առաքինություններից մեկ՝ հույսի մասին:
Քրիստոնեական հավատին սերտորեն կապված է քրիստոնեական հույսը: Եթե հավատը վերաբերում է անտեսանելիին՝ Արարչի գոյությանը, որի նախախնամությամբ է ընթանում մեր կյանքը, եթե այն հաստատում է, որ Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով է կատարվել մարդու փրկագործումը, ապա հույսը մարդու իղձն ու սպասումն է, այն համոզմունքն ու վստահությունն է, որը հաստատում է մարդու փրկության իրականանալի լինելը: Իսկ այդ իրականությունը գերագույն երջանկություն է մարդու համար: Այո, հույսը երկնքի արքայություն հասնելու՝ մարդու ունեցած համոզմունքն է ու բաղձանքը, բայց միայն հաստատ հույսը կարող է իրագործել այդ բաղձանքը, ինչպես հորդորում է Պողոս առաքյալը. «… Մենք, որ ապաստան գտանք՝ կաոչելու համար հանդերձյալ հույսից, որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր. 6:19):

Երկնային արքայության ժառանգորդը դաոնալուն պիտի հուսա ամեն մի ճշմարիտ քրիստոնյա՝ Տիրոջն աղոթելով եւ արժանավայել ապրելով երկրային կյանքը: Հետեւաբար առանց հույսի չի հարատեւի մարդկությունը, ի վերջո ամեն մի մարդ իր կյանքի դժվարին պահերին հուսախաբության գիրկը կընկնի ու դժվարությունները նրա համար անհաղթահարելի պատնեշ կդառնան:
Հույսով է մարդը ձգտում ազատվել մեղքերից, հույսով է հաղթում մահը: Հույսով է մարդն ապրում, արարում, ստեղծագործում, հաղորդակցվում Աստծու հետ: Իսկ ապրող ու ստեղծող մարդուն ուժ եւ եռանդ է հաղորդում հույսը: Այն ոչ պարզ սպասում է, ոչ էլ սովորական ցանկություն, այլ կամավոր, բայց մեծ վճոականության դրսեւորում, այդ պատճաոով էլ այն, ինչպես եւ հավատը, սերը, առաքինություն է:
Այդ առաքինությունը իր մեջ ներաոում է շատ կարեւոր հոգեվիճակներ, ինչպիսիք մարդուն վիճակված տաոապանքները կրելու կամքն է, սեփական խաչը կրելու պատրաստակամությունը: Սակայն, աոօրյա դժվարություններից ու փորձություններից դաոնացած, քրիստոնյա մարդը երբեք չպիտի կասկածի, որ բարությունը, մեծահոգությունը, ազնվությունը եւ մարդկային շատ այլ առաքինություններ արդար հատուցում ունեն: Տաոապել դեո չի նշանակում կորցնել հույսը վաղվա, հույսը լուսավոր օրվա, հույսն ապագայի: Անհաղթահարելի թվացող ամեն մի իրողություն, իրավիճակ, հավատացեք,որ լուծում ունի: Մի հուսահատվեք անցողիկ դժվարություններից, մի կորցրեք ձեր հույսը, մարդուն տրված աստվածաշնորհ այդ պարգեւը, որը ճիշտ ապրելու եւ բարին գործելու ճշմարիտ ուղին է մատնանշում: Սակայն անժխտելի է, որ հույսն ու հուսախաբությունը հաճախ են հաջորդում միմյանց: Կրելով իր խաչը՝ մարդը չպիտի կասկածի աստվածային փրկության եւ նախախնամության գոյությանը. «Հայտնի դարձրու քո ճանապարհը Տիրոջը եւ դիր հույսդ նրա վրա» (Սաղմ. 36:5) Continue reading