Զառիթափ համայնքի Սբ. Հակոբ մատուռի  օրհնության կարգ  


Մայիսի 24-ին Վայքի տարածաշրջանի Զառիթափ համայնքում կատարվեց Սբ. Հակոբ հնամենի մատուռի օրհնության կարգը:

Մատուռը վերանորոգվել և շրջակա տարածքը բարեկարգվել է 2013թ. Վայքի Սբ. Տրդատ եկեղեցու խաչքավոր պրն. Գիրգոր Գրիգորյանի ջանքերով:

Օրհնության կարգը կատարվեց հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի և մասնակցությամբ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանի, Գագիկ սարկավագ Հակոբյանի ու դպիրների:

Հանդիսադիր Հայր Սուրբը ներկա գտնվող ուխտավորների համար հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Բարերարի կողմից մատուռին նվիրաբերվեց Սբ. Աստվածածնի յուղաներկ սրբանկար: Այնուհետև ուխտավորների համար տեղի ունեցավ հանդիսություն և տրվեց սիրո ճաշ:

Սբ. Հակոբ մատուռը գտնվում է Վայք քաղաքից 25-30կմ հեռավորության վրա` բարձրադիր սարալանջիվրա: Սբ. Հակոբը հնամենի մատուռ է` հայտնի իր հրաշագործություններով, հատկապես ուխտատեղի է ամուլների համար, ովքեր այս սբ. վայրում հայցելով Սբ. Հակոբի բարեխոսությունը` բժշկվել են և ունեցել են զավակներ:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s