Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը


Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը

Մայիսի 25-ին Վայքի Սբ. Տրդատ եկեղեցու բակում կատարվեց Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծման կարգը:

Նախ Սբ. Տրդատ եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն է Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը:

Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծության հանդիսապետն էր Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանը:

Օծման արարողությանը ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ուխտավորաբար Հայաստանում գտնվող Գերաշնորհ Տ. Գեղամ արքեպս. Խաչերյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանի քաղաքապետեր և համայնքապետեր, ճեմարանի ավարտական լսարանի սարկավագներ, բարձրաստիճան հյուրեր, նաև հյուրեր ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Կանադայից, Արցախից, բազմաթիվ ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից:

Այստեղ էին գտնվում նաև թեմի Երիտասարդաց միությունը, ովքեր հանդիսությունից հետո Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ իրենց ուխտագնացությունը շարունակեցին Մարտիրոս համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցի:

Թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանն առաջինը Սրբալույս Մյուռոնով օծեց խաչքարը, ապա մյուս Սրբազան Հայրերը ևս օծեցին խաչքարը:

Օծումից հետո նախ օրհնության խոսքով հանդես եկավ Թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը, ապա հավաստագիր հանձնեց բարերարին:

Այնուհետև ներկաներին մեկնաբանեց նաև խաչքարի խորհուրդը, որը կանգնեցված է մեր ազգի օրհնության և պահպանության համար:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Գեղամ Սրբազանը, մարզպետ Է. Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, կոթողի հեղինակ, քանդակագործ Վարազդատ Հարությունյանը, 2013թ. Վայքի Սբ. Տրդատ եկեղեցու խաչքավոր, Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի բարերար Գրիգոր Պուշկինի Գրիգորյանը:

Միևնույն ժամանակ տեղի ունեցավ «Խաչքար» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն է:

Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը

Գրքի բարերարը ևս պրն. Գ. Գրիգորյանն է: Այս գիրքը ներկայացրեց պրն. Հ.  Պետրոսյանը, ապա այդ գրքից նվեր ստացան եկեղեցու բակում հավաքվածները:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսություն` մշակութային խմբերի մասնակցությամբ:

Վերջում տրվեց սիրո ճաշ:

Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը

Վայք քաղաքի կինոյի տանը ցուցադրվց Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Ողջ այս կազմակերպչական աշխատանքն իրականացավ` բարերարությամբ Գրիգոր Գրիգորյանի և նախաձեռնությամբ` Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանի:

Խաչքար-հուշակոթողը յուրահատուկ է նրանով, որ հավաքականությունն է ներկայացնում մեր պատմության տարբեր ժամանակների և մեր պատմական նահանգներում ստեղծված խաչքարների կրկնօրինակների, ինչը և խորհրդանշում է մեր հավաքականությունը, միասնությունը ու այդ միասնությամբ` մեր ազգի վերահառնումը և հավերժականությունը:

Մաղթում ենք խաչքար-հուշակոթողի ազնիվ բարերարին քաջառողջություն ևկորով: ԱղոթքենքառաքումառԱմենակալ Աստված, որ Նա Իր հովանավորությամբ ու օրհնությամբ միշտ զորավիգ լինի պրն. Գրիգոր Գրիգորյանին` իր հայրենանվեր և եկեղեցանվեր ձեռնարկներում:

«Աստուածային շնորհս և վարձս պարգևեսցէ  նմա Տէր, Ամէն»:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s