Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում հնչեց ավարտական Վերջին զանգը


Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում ղողանջեց Վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակրթական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը:

Մայիսի 23-ին` ժամը 10:00-ին, Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, Վայոց ձորի մարզպետարանից ներկայացուցիչ, 12-րդ դասարանի աշակերտների դասվարներ Արփիկ Նավասարդյանը և Աշխեն Ավետյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:
Դասղեկ Թերեզա Աղաջանյանի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ երգ ու պարով, ասմունքով ու հումորով:

Օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա շրջանավարտներին շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը , դասղեկ Թերեզա Աղաջանյանը, դասվարները և այլք:

Հանդիսությանը աշակերտները պատրաստվել էին շատ երկար, քանզի հրաժեշտ էին տալու մի կրթօջախի, որն ուսումնական հաստատությունից զատ ջերմ օրրան է եղել սաների համար, ուղեկցել է դեպի գիտության անդաստանները, կրթել է սերունդներ, որոնց շնորհիվ հայ ազգն աշխարհին է ներկայացել զորեղ ոգով և մտավոր ներուժով:

This slideshow requires JavaScript.

Միջոցառման ընթացքում ուրույն շեշտադրություն ստացավ հայկական բանակի թեման, քանզի այսօրվա շրջանավարտը վաղվա զինվորն է, վաղվա զորեղ բանակի հզոր մարտիկը, ասել է թէ` վաղվա ամուր և պաշտպանված հայրենիքի հուսալի հիմնաքարը: Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում, ուսանելով հայրենասիրական բարձր գաղափարներ, յուրաքանչյուր շրջանավարտ պատասխանատվության խորը զգացումով է վերաբերում այս հարցին, քանզի գիտակցում է, որ ամուր և հզոր հայրենիքում են ձևավորվում հաղթանակների և նվաճումների հաստատուն հիմքերը:

Դպրոցը կյանք էր ճանապարհում իր սիրելի շրջանավարտներին: Իրողությունը, արդարև, հուզիչ էր և հիշարժան, չէ՞ որ այս նվիրական հաստատության կամարների ներքո էր ձևավորվել յուրաքանչյուր աշակերտի կենսագրութան կարևոր էջը՝ կյանքի ուղի՝ լեցուն բազմաթիվ ձեռբերումներով և նվաճումներով, զգացմունքներով և դպրոցական անմոռաց հուշերով:
Հնչում էր վերջին զանգը՝ վերջին ղողանջը այն ջերմ կրթօջախի, որը ջանադրաբար գիտության սերմեր է տարածել շրջանավարտների ոգում, որտեղ յուրաքանչյուր մանկավարժ վեհության գիտակցումով է նվիրաբերվել իր առաքելությանը, որտեղ գիտելիքը լույս է առկայծում, իսկ միտքը՝ թռիչք, և այս երկուսի համադրությամբ էլ ձևավորվում է անձը՝ պետության վաղվա քաղաքացին:
Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի տարեվերջյան միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով: Միջոցառման ընթացքում հնչեցին բազում գովեստի և գնահատանքի խոսքեր՝ կապված սիրելի ուսուցիչների և տնօրենի հետ: Դպրոցական առօրյայից քաղված հումորային դրվագներն արարողությանը տոնական երանգ հաղորդեցին:

This slideshow requires JavaScript.

Միջոցառման ավարտին դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները շնորհավորեցին շրջանավարտներին, ապա Ալբերտ Սարգսյանը հանդես եկավ «Մի նամակ» երգի կատարմամբ:
Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում  հնչեց ավարտական Վերջին զանգը
Վերջում շրջանավարտները երաժշտության հնչյունների ներքո վալս պարեցին:

This slideshow requires JavaScript.

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցը իր գոյության ողջ ընթացքում բարու և գեղեցիկի, կրթության և լույսի անսպառ աղբյուր է եղել իր սաների համար, գիտության ակունք, որի հիմքում հմուտ և մասնագիտական խորը պատրաստվածություն ունեցող մանկավարժների արգասավոր փորձն ու անկեղծ նվիրումն է: Կրթօջախում առկա հաջողություններն ու առաջընթացը մեծ մասամբ պայմանավորված են տնօրեն Ա. Մարգարյանի ծավալած հետևողական և նպատակասլաց գործունեությամբ:
Բարի երթ Ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s