ՀԱՄԲԱՐՁՈՒՄ


Քրիստոսի համբարձումը հանդիսավոր փակումն է հարությունից հետո Նրա երևումների, կնիքն է Քրիստոսի տնօրենությունների և պաշտոնական ու տեսանելի բաժանումն է նյութական աշխարհից` հոգեպես և բարոյապես իր հետևորդների հետ մինչև աշխարհի վախճանը մնալու համար:

Ներկա ժամանակների մեջ համբարձման մասին խոսելը մի քիչ խրտնեցուցիչ է երևում, ոչ այնքան նրա հրաշալի հանգամանքի համար, որքան այն ըմբռնումի տարբերության պատճառով, որ գոյություն ունի տիեզերքի մասին ընդհանրապես և «երկինք»-ի մասին մասնավորաբար, Քրիստոսին ժամանակակից և մեր ժամանակների մարդկանց միջև: Հների համար մեր գլխի վերևում տարածված կապույտը հաստատ կամ ջրակուտակ մի կամար էր, որ բաժանում էր «երկինքը» երկրից: «Երկինքը» Աստծո, իր հրեշտակների և արդար հոգիների բնակարանն է, իսկ երկիրը` մեղավոր և մահկանացու մարդկանց համար: Հների համար աստղերն այդ կամարի վրա բացված ծակեր էին, որոնք գաղափար էին տալիս այն ակնախիտ լույսի մասին, որով ողողված էր «երկինքը», իսկ արևը և լուսինը ջահեր էին` մեր երկիրը լուսավորելու համար: Որոտը Աստծո կամ սրբերի ահեղ կառքերի դղրդոցն էր. Կայծակը` երկնքի երիվարների սմբակների հանած կրակը, իսկ շանթը` Աստծո զայրույթի զարկերակը…:

Այսօր, երբ վերից վար գիտենք, թե ինչեր են իրականության մեջ վերոհիշյալները, հանկարծ «երկինքը» անհետանում է և մեջտեղից վերանում, ու մեր գլխի վերևում մնում է անսահման մի պարզություն, անծայրածիր մի «միջոց», ուր մարդիկ սկսում են տիեզերարշավ խաղալ, ինչպես երբեմն ձիարշավ են խաղում ընդարձակ ձիարձակարանների մեջ: Continue reading

Advertisements