ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ՀԱՂՈՐԴՈԻԹՅՈԻՆ


ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ՀԱՂՈՐԴՈԻԹՅՈԻՆՀաղորդությունը այն նվիրական խորհուրդն է, որ սրբագործված հացով եւ գինով է իրականացվում, որով հավատում, խոստովանում ենք Սուրբ մարմինն ու արյունը Քրիստոսի: Դրանք ընդունում են մեր հոգիների փրկության եւ հավիտենական կյանքի ժառանգորդ լինելու համար, քանի որ Հիսուս ինքն անձամբ իր ամենազոր հրամանով սահմանեց այս մեծ խորհուրդը (Մատթ. Ջ 26), (Մարկ. ԺԴ 22), (Ղուկաս ԻՈ 19): Հաղորդությունը արժանավորապես եւ երկյուղած ճաշակվելով՝ անտարակույս միանում ենք Հիսուսին եւ հաղորդակից ենք դառնում նրա շնորհներին: Հաղորդության խորհուրդը մեկ անգամ եւս խոսում է Հիսուսի ամենակարողության մասին, որ Նա կարող է իր իրական կենդանարար մարմինը եւ արյան զորությունը ներառել նվիրյալ եւ սրբագործյալ հացի ու գինու մեջ: Մենք՝ հավատացյալներս, հավատում ենք, որ ամենակարող Աստված սրբագործված հացի եւ գինու մեջ կարող է ներգործել իր անմահ մարմնի ու արյան զորությունը եւ փոխակերպել այն իր մարմնի եւ արյան (Հովհ. Ջ 54-57): Այստեղ տեղին է հիշել նաեւ Սբ. Հովհան Ոսկեբերանի խոսքը, թե. «Ոչ միայն սիրով, այլ եւ իրօք մի մարմին ընդ Քրիստոսի լինիմք… քանզի այս լինի ի ձեռն կերակրոյ զոր բաշխեաց…», իսկ Սարգիս Շնորհալին գրում է. «Որոնք արժանապես ճաշակում են երկնքից իջած հացը՝ աշխարհի կյանքի պտուղը եւ ըմպում են կաթի փոխարեն կենդանի Աստուծո անմահացուցիչ արյունը, որքա՞ն քաղցրությամբ պիտի լցվեն…»: Սակայն պետք է նշենք, նաեւ որ դեռեւս Հին կտակարանում ենք ականատես դառնում հաղորդության խորհրդի նախահիմքին (Ծնն. ԺԴ 18, Ելից. ԺԲ 7 եւ այլն):

Կենդանարար հաղորդության խորհուրդը կրկնելի խորհուրդ է, քանի որ պատվիրեց Հիսուս. «Արեք այս իմ հիշատակի համար» (ՂոլԿ- ԻԲ 19), իսկ Սուրբ Պողոսը գրում է. «Քանի անգամ թե ուտեք այս հացը եւ խմեք այս բաժակը Տիրոջ մահվան մասին խոսեցեք, մինչեւ նա գա» (Ա Կորնթ. ԺԱ 26):

Սակայն նշեմ, որ առանց ապաշխարելու հաղորդվելն անթույլատրելի է, ինչպես գրում է Խոսրով Անձեւացին. «Առանց խոստովանության մեղքերը չեն ներվում եւ առանց ապաշխարության՝ հաղորդությանը արժանի չեն լինում»:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s