ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ՁԵՌՆԱԴՐՈԻԹՅՈՒՆ


Եկեղեցու հինգերորդ խորհուրդը կոչվում է քահանայական ձեռնադրություն, որով միշտ եկեղեցու մեջ է մնում առաքելական օրինավոր հաջորդականությունը, որովհետեւ Հիսուս Քրիստոս է հավիտենական քահանայապետը (Եբր. Դ 14):
Ձեռնադրություն, նշանակում է կրոնավորական աստիճանի կամ կարգի տվչություն, շնորհաբաշխում, որը կատարում են բարձրաստիճան հոգեւորականները՝ ձեռնադրվողի գլխին ձեռք դնելով: Այդ իրավունքն ունեցող հոգեւորականները նախ՝ կաթողիկոսն ու պատրիարքներն են, ապա եպիսկոպոսները, քանի որ նրանց տրված է ձեռնադրելու իշխանություն: Ձեռնադրությունը նվիրագործվում է օծումով:
Ձեռնադրության խորհուրդը հաստատել է Տեր Աստված: Դեռեւս Հին Կտակարանից մեզ հայտնի է, թե ինչպես Իսրայելի առաջնորդները՝ լիներ մարգարե, թե թագավոր, Աստծու կարգադրությամբ, իրենց հաջորդող էին ձեռնադրում, այսինքն, իրենց ունեցած փառքն ու աստվածային շնորհները փոխանցում էին արժանավորին: Մովսեսը ձեռնադրեց Հեսուին, Սամվելը թագավոր օծեց Սավուղին եւ այլն:
Իսկ Սուրբ Ավետարանի քարոզչության համար արժանավորների ընտրություն կատարողն ու նրանց հոգեւոր իշխանություն շնորհողը եղավ Քրիստոս: Continue reading

Advertisements

Քահանայից ժողով Վայոց ձորի թեմում


Հունիսի 26-ին նախագահությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ քահանայից ժողով:
Սրբազան Հայրը ներկայացրեց վերջերս Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում գումարված թեմերի առաջնորդների ժողովի մանրամասներին, Սրբազան Հայրն անդրադարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարականներին ու պատգամներին, ժողովի որոշումներին:
Եղան բազմապիսի հարցեր, քննարկումներ` կապված թեմական կյանքի հետ:

ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ԱՊԱՇԽԱՐՈԻԹՅՈԻՆ


apashxarutyunԱպաշխարել նշանակում է զղջումով ցավել գործած մեղքի համար, խոստովանել այն եւ ձգտել թողություն ստանալ Աստծուց: Ըստ այդմ էլ եկեղեցու հայրերը ուսուցանում են, որ ապաշխարությունը բաղկացած է երեք մասից, որոնք են՝ սրտի զղջումը, խոստովանությունը եւ հատուցումը: Սուրբ Գրիգոր Տաթեւացին այս բաժանումը բացատրում է նրանով, որ մեղքերը գործվում են երեք ձեւով՝ խորհրդով՝ սրտով ու մտքով, խոսքով եւ գործով, հետեւաբար երեք ձեւով էլ պիտի ապաշխարենք:
Իսկ ապաշխարությունը որպես խորհուրդ ինչպե՞ս է կատարվում:
Մեղանչողը նախ պետք է ճանաչի, ընդունի իր անհնազանդությամբ թույլ տված Աստծուն անհաճո արարքը կամ անգամ մեղանչական միտքն ու խոսքը, ապա սրտանց զղջում ապրի թույլ տվածի համար, միաժամանակ, մտադրվելով, հոգեպես վճռելով այլեւս չմեղանչել: Այս ներքին հոգեկան փոփոխությունը, շրջադարձն ապրելուց հետո ապաշխարողը դիմում է օծյալ քահանային՝ խոստովանելու համար: Խոստովանությունը հենց զղջման արտահայտությունն է ու, միաժամանակ, անձի ինքնաճանաչմանը նպաստող լավագույն ճանապարհն է: Հայոց Սուրբ եկեղեցում ընդունված է խոստովանվելու երկու կարգ, ա) անհատական եւ բ) ընդհանրական: Խոստովանողները Պատարագից աոաջ Սուրբ Խորանի առաջ ծնկի են իջնում, եւ խոստովանահայրն ընթերցում է զղջման աղոթքը: Continue reading

Մովսիսյան Եվայի «Երաժշտություն» նկարչական աշխատանքը մրցույթ-փառատոնում անցել է 2-րդ փուլ


«Մեկ դար և ավելի…»  համահայկական նկարչական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնին Վայոց Ձորի թեմի կողմից ներկայացված էին Արփինե Սուքիասյանի «Մենակություն», Ազիզյան Սոնայի «Հավերժություն», Ավագյան Արշակի «Հավերժ զինվոր»,  Մովսիսյան Եվայի  «Երաժշտություն», Սմբատյան Սուրենի  «Հուշարձան», Միքայելովա Աննայի «Ուղևորություն»,  Սահակյան Էլենի «Պար», Անդրեասյան  Ժորայի «Խաղաղություն», Բաբոյան Ռաֆայելի «Ծաղկած ծիրանենիներ»,  Լաուրա Գևորգյանի «Անառիկ բերդ»  նկարչական աշխատանքները:

Ուրախությամբ հայտնում ենք, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջին փուլի արդյունքների ամփոփման արդյունքում, Վայոց Ձորի թեմի մասնակիցներից 2-րդ փուլ է Մովսիսյան Եվայի  «Երաժշտություն» նկարչական աշխատանքը:

 Ահա նրա աշխատանքը.

 

2-րդ փուլ անցած աշխատանքները ցուցադրվելու են Continue reading

ԷՋ ՄԻԱԾԻՆՆ Ի ՀՕՐԷ


Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:

Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. Continue reading