Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ


Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ

Սիրելի՛ փոքրիկներ,

Ամենաջերմ սիրով ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում ենք ձեզ և ձեր ծնողներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Մաղթում ենք, որ հասակ առնեք՝ լի հավատքով, շնորհներով և ձեր կյանքով ու գործերով դառնաք մեր Սուրբ Եկեղեցուն ու ժողովրդին արժանի զավակներ։
Բոլորին սրտանց մաղթում ենք նաև խաղաղ, անհոգ եւ երջանիկ մանկություն:

 

Advertisements

Հիսուս օրհնում է մանուկներին  


Հիսուս օրհնում է մանուկներին13Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին։

14Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք,  որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»։

15Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց։

(Մատթեոս, գլուխ 19, 13-16)

ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ


Հինանց յոթերորդ կիրակին մեր տոնացույցի մեջ ծանոթ է իբրև Երկրորդ Ծաղկազարդ: Այսպես է կոչվում երկու պատճառով. նախ որովհետև  Հինանց շրջանին ամբողջությամբ կարդացված չորս Ավետարաններից Ծաղկազարդի հատուկ ընթերցվածները հանդիպում են այս կիրակիին: Մեր գրությունների շարքի սկզբում ասել էինք, որ ըստ Հայաստանյայց Եկեղեցու կանոնների, Հինանց օրերի րնթացքում կարդացվում են չորս Ավետարաններն ամբողջությամբ: Արդ կարգն այնպես է բերում, որ այս կիրակիին լինեն Հիսուսի Երուսաղեմ մուտքի ավետարանական ընթերցվածները:

Երկրորդ պատճառն այն է, որ Համբարձման այս չորրորդ օրը մեզ հասնում են ի վերին Երուսաղեմ Հիսուսի հաղթական մուտքի արձագանքները: Ու այս արձագանքները գալիս են մեզ ազգային գողտրիկ ավանդության միջից, եղեգնյա սրնգի միջից հոսող սրտառուչ մեղեդիի նման: Ըստ այդ ավանդության, մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իր խոր վիրապային բանտարկության ընթացքում վայելում է այցելությունը և ներկայությունը երկնային մի էակի, որը ոչ միայն սփոփում և սրտապնդում է նրան իր այս անհույս կացության մեջ, այլ նաև բանտի չարաշուք և խավար մթնոլորտը վերածում է իրական երկնքի:

Այնպես է պատահում, որ այդ հրեշտակը համբարձման չորրորդ օրը բացակայում է,  և հաջորդ օրը, երբ Լուսավորիչը հարցնում է պատճառը, հրեշտակը բացատրում է, որ ամեն տարի Քրիստոսի երկինք հաղթական վերադարձը փառաբանելու համար է, որ հրեշտակների ինը դասերն ինն օրեր շարունակ հանդեսներ են պատրաստվում: Եվ որովհետև ինքրը պատկանում էր հրեշտակների չորրորդ դասին, ուստի պարտավոր էր այդ օրն իր խմբի հետ լինել՝ հանդիսադրելու համար Հիսուսի երկինք մուտքի Չորրորդ օրը: Continue reading