Հունիսմեկյան ակցիա Եղեգնաձորում


 

Եղեգնաձոր քաղաքում այս տարի հունիսմեկյան տոնակատարությունը տարբերվում էր նախորդներից նրանով, որ մի խումբ մայրեր, մտավորականներ, երիտասարդներ, երեխաներ դուրս եկան փողոց՝ հանրությանը հասցնելու չծնված երեխաների <<անձայն աղաղակը>>, որ նրանք առավել ևս կարիք ունեն պաշտպանության:

<<Մի սպանիր>>. այսպիսին էր կազմակերպված ակցիայի խորագիրը:
Մինչ ակցիայի սկսելն առաջնորդարարնում հավաքված երեխաների հետ հանդիպում ունեցավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Հայր Սուրբն օրհնեց երեխաներին ու շնորհավորեց տոնի առթիվ:
Այնուհետև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված երեխաներին օրհնեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը՝ աղոթելով, որ Աստված պահապանի նրանց ամեն չարից և փորձություններից:
Այնուհետև <<Մի՛ սպանիր>> ծրագրի /որն ուղղված է սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը և իրականացվում է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում/ համակարգող և թեմի ՔԴԿ-ի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանը հավաքված չափահաս մասնակիցներին բացատրեց, հիշեցրեց, որ աբորտն օրգանիզմից ավելորդ Continue reading

Advertisements