Վայոց Ձորի թեմ

Հունիսմեկյան ակցիա Եղեգնաձորում

Advertisements

 

Եղեգնաձոր քաղաքում այս տարի հունիսմեկյան տոնակատարությունը տարբերվում էր նախորդներից նրանով, որ մի խումբ մայրեր, մտավորականներ, երիտասարդներ, երեխաներ դուրս եկան փողոց՝ հանրությանը հասցնելու չծնված երեխաների <<անձայն աղաղակը>>, որ նրանք առավել ևս կարիք ունեն պաշտպանության:

<<Մի սպանիր>>. այսպիսին էր կազմակերպված ակցիայի խորագիրը:
Մինչ ակցիայի սկսելն առաջնորդարարնում հավաքված երեխաների հետ հանդիպում ունեցավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Հայր Սուրբն օրհնեց երեխաներին ու շնորհավորեց տոնի առթիվ:
Այնուհետև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված երեխաներին օրհնեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը՝ աղոթելով, որ Աստված պահապանի նրանց ամեն չարից և փորձություններից:
Այնուհետև <<Մի՛ սպանիր>> ծրագրի /որն ուղղված է սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը և իրականացվում է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում/ համակարգող և թեմի ՔԴԿ-ի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանը հավաքված չափահաս մասնակիցներին բացատրեց, հիշեցրեց, որ աբորտն օրգանիզմից ավելորդ մսագնդի հեռացում չի, այլ՝ իրական մարդասպանություն, որի դեպքում ուղղակի տուժողը չի կարող իր իրավունքները պաշտպանել, քանի որ այդ սպանությանը համաձայնություն են տալիս այն մարդիկ, ովքեր ի վերուստ կոչված են նրան` այդ փոքրիկ արարածին պաշտպանելու համար:
«Եկեք այդ չծնված երեխաների <<անձայն աղաղակը>> բարձրաձայնենք մեր երթով և Ո՛Չ ասենք այն «գենդերայինե ցեղասպանությանը, որը տանում է հանցագործությունների, համասեռամոլությւան, մարմնավաճառության, թրաֆիքինգի ավելացմանը: Սիրելի’ մայրեր, ձեր ձեռքում է ազգի ապագան, մի՛ թույլատրեք և մասնակից մի՛ եղեք հայրենիքի համար վաղվա զինվոր և քաղաքացի ծնող մայրերի սպանությանը>>,– կոչ արեց ծրագրի համակարգողը:
Մասնակիցներին բաժանվեցին <<Մի’ սպանիր>> խորագրով բուկլետներ և թևկապներ, որից հետո երթը քաղաքի կենտրոնական փողոցով շարժվեց դեպի ամֆիթատրոն՝ մասնակցելու Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական համերգին:

Advertisements