ԳՆԱՀԱՏԵ´ՆՔ ԵՎ ՍԻՐԵ´ՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ


 

Մայիսի 29-30-ին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի սաները և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները Ռուզան Կարապետյանի և ծնողների հետ եղան Սյունիքում, Արցախում: Առաջին կանգառը՝ Զորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրն էր կամ Քարահունջի աստղադիտարանը, որը ավելի քան 7500 տարեկան է:
Հաջորդ կանգառը Որոտան գետի վրա գտնվող Սատանի կամուրջն էր. հազարամյակների ընթացքում ջուրն ու քամին կերտել են բնության այդ հրաշքը:

Տաթևի վանական համալիրում նշեցին Համբարձման տոնը. Տաթև գյուղի երեխաները կազմակերպել էին միջոցառում՝ տոնին նվիրված: Երգում էին հոգևոր և վիճակի երգեր, ավանդույթի համաձայն երեխաները ջրով լի սափորի միջից վիճակ էին հանում, այդ արարողությանը միացավ նաև Եղեգնաձորից եկած խումբը, ոգևորությունը շատ մեծ էր: Մասնակից բոլոր երեխաներին, Տաթևի վանահայր Միքայելը տվեց իր օրհնությունը և խորհրդանշական նվերներ: Գրիգոր Տաթևացու տապանաքարի մոտ երեխաները երգեցին <<Հայր մերը>>, հիանալով Տաթևի ճարտարապետական հրաշք կոթողով, մեկնեցին Արցախ:

Արցախում խումբը աղոթք հղեց առ Աստված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում և Գանձասարի վանական համալիրում: Continue reading

Advertisements