ԳՆԱՀԱՏԵ´ՆՔ ԵՎ ՍԻՐԵ´ՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ


 

Մայիսի 29-30-ին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի սաները և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները Ռուզան Կարապետյանի և ծնողների հետ եղան Սյունիքում, Արցախում: Առաջին կանգառը՝ Զորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրն էր կամ Քարահունջի աստղադիտարանը, որը ավելի քան 7500 տարեկան է:
Հաջորդ կանգառը Որոտան գետի վրա գտնվող Սատանի կամուրջն էր. հազարամյակների ընթացքում ջուրն ու քամին կերտել են բնության այդ հրաշքը:

Տաթևի վանական համալիրում նշեցին Համբարձման տոնը. Տաթև գյուղի երեխաները կազմակերպել էին միջոցառում՝ տոնին նվիրված: Երգում էին հոգևոր և վիճակի երգեր, ավանդույթի համաձայն երեխաները ջրով լի սափորի միջից վիճակ էին հանում, այդ արարողությանը միացավ նաև Եղեգնաձորից եկած խումբը, ոգևորությունը շատ մեծ էր: Մասնակից բոլոր երեխաներին, Տաթևի վանահայր Միքայելը տվեց իր օրհնությունը և խորհրդանշական նվերներ: Գրիգոր Տաթևացու տապանաքարի մոտ երեխաները երգեցին <<Հայր մերը>>, հիանալով Տաթևի ճարտարապետական հրաշք կոթողով, մեկնեցին Արցախ:

Արցախում խումբը աղոթք հղեց առ Աստված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում և Գանձասարի վանական համալիրում: Հիացան Շուշիի, Ասկերանի անառիկ բերդերով և Տիգրանակերտի Փանախ խանի հոյակերտ ամրոցով: Այցելեցին Շուշիի Արվեստի կենտրոնի գորգերի թանգարանը, Ստեփանակերտի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների թանգարան, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Տիգրանակերտի թանգարան: Աշակերտները ոչ միայն հարստացրին իրենց գիտելիքները, այլև մեծ հպարտություն զգացին իրենց նախնիների և մերօրյա հերոսների թողած ժառանգությամբ:
Վերջին կանգառը եղավ <<Մենք ենք մեր լեռները>> հուշարձանը, որը խորհրդանշում է արցախցիների տոկունությունը, իմաստնությունը, սեփական հողին կապվածությունը և այս խորհուրդը իրենց մեջ զգալով` հպարտություն ապրեցին, որ իրենք որպես հաղթող և արարող ազգի ծիլեր պետք է մնան և արարեն իրենց հայրենիքում:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s