ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՎԻՄԱՓՈՐ ԵԿԵՂԵՑԻ


Մայիսի 25-ին Երիտասարդաց միության անդամները Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի հետ կազմակերպեցին ուխտագնացություն դեպի Մարտիրոսի վիմափոր եկեղեցի:
Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. Պատարագին մասնակցելուց հետո ուխտավորներն ուղևորվեցին Վայքի Սբ. Տրդատ եկեղեցի, որտեղ ներկա գտնվեցին Սբ. Հարություն խաչքար-հուշակոթողի օծման արարողությանը :

Տոնախմբությանը մասնակցելուց հետո ճանապարհը շարունակեցին դեպի Մատիրոսի վիմափոր եկեղեցին, որը բաղկացած է 2 եկեղեցիներից` փորված ձորի քարափի մեջ. այստեղ ձուլվել էին արարչագործ բնությունը և ստեղծագործ մարդը:
Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ` իր կառուցողական բարձր արվեստով:
Երիտասարդաց միության անդամները եկեղեցում աղոթեցին և երգեցին <<Տեր որորմյա>> շարականը:

Վերադարձին այցելեցին նաև Մարտիրոս գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի: Ուխտավորները Continue reading

Advertisements