ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ


Հունիսի 4-ին Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզում նշվեց Համբարձման տոնը: Մանկապարտեզներում հաճախ են կազմակերպվում հանդեսներ, տարբեր միջոցառումներ՝ երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար: Համբարձման տոնը լավագույն առիթն էր հերթական հանդեսն անցկացնելու համար: Միջոցառման կազմակերպիչ Սոֆյա Հովսեփյանը, կարևորելով հայեցի դաստիարակությունը, ասաց. «Համբարձումը մեր ժողովրդի ամենասիրված ու կարևոր տոներից մեկն է: Երեխաների մասնակցությունը տոնին ամենաազգանվեր գործն է, այսպիսով` երեխաները, բուն արմատից՝ մանկապարտեզից, դաստիարակվում են որպես հայ»:

Մանկապարտեզի սաներն ուրախ երգերով, բանաստեղծություններով, բեմադրություններով ներկայացան իրենց ծնողներին: Փոքրիկ աղջիկները, անուշահոտ ծաղիկներով զարդարված, և տղաները՝ հայկական տարազներով, երգում էին ու պարում ժողովրդական երգեր ու պարեր, որոնք հատկապես կապված են տոնի հետ: Քանի որ Համբարձման տոնի ժողովրդական սովորույթներից է վիճակ գցելը, փոքրիկները, մեծ ոգևորությամբ «Ջան գյուլում, ջան, ջան» երգելով, վիճակ էին հանում: Continue reading

Advertisements