ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ


Հոգեգալուստը մի նոր սկիզբ է: Տիեզերքի ստեղծագործության և աշխարհի վրա  կյանքի հայտնվելու շատ կարևոր մի սկիզբ: Քրիստոսի Ծնունդով իրագործված փրկության տեսանելի արտահայտությունն է: Աշխարհի արկածալից պատմության ամբողջ ընթացքում չի եղել մի դեպք, որ օժտված լինի այնքան հարուստ կարելիություններով, որքան եղավ Հոգեգալուստը: Եվ ոչ մի ընկերային շարժում այնքան ուժգին թափ չի ստացել իր սկզբնավորության մեջ, որքան եղավ Հոգեգալուստով սկսված ընկերային, կրոնական ու բարոյական նոր շարժումը, մի ընթացք, որ դեռ շարունակվում է ու պիտի շարունակվի այնքան ժամանակ, որքան ընկերային հարաբերությունները գոյություն ունեն աշխարհի վրա:

Հոգեգալուստը քրիստոնեական եկեղեցու սկզբնավորությունն է:

Մարդիկ ընդունեն թե ուրանան` պատմական անհերքելի իրողություն է, որ Քրիստոնեական եկեղեցին ամենից առողջ ազդեցություն է ի գործ դրել մարդկային, ընկերային բարքերի բարելավման և մարդու բարձրացման մեջ: Ոչ ոք չի պնդում, որ Եկեղեցին կատարյալ ու անթերի մի կազմակերպություն է: Ոչ ոք չի ուրանում, որ նրա բազմադարյան պատմության ընթացքում չարիքներ չեն ծնվել նրա մեջ, հակառակը զարմանալի պիտի լիներ: Մարդկանցից կազմված ընկերություն լինելով` զերծ չի մնացել մարդուն հատուկ տկարություններից և մեղքերից: Սակայն պետք է ճշտել, որ   այդ թերացումները և չարիքները ոչ թե եկեղեցին ինքն է գործել իբրև համակարգ և ուսմունք, այլ նրանում եղած մի շարք մարդիկ, որոնք հավատարիմ չեն եղել նրա սկզբունքներին, որոնք անվանապես նրա մեջ լինելով հանդերձ` մաս չեն կազմել նրա հոգևոր և բարոյական գործունեությանը: Ուրիշ խոսքով` այդ թերացումները գործվել են մարդկանց կողմից, որոնք չեն ստացել այն հոգին, որ հատկապես Հոգեգալուստով տրվեց այս նոր ընկերային շարժման բոլոր անդամակցողներին: Վերջապես մարդկանց կողմից, որոնք այդ  Եկեղեցու  Ս. Գրքի իսկ բացատրությամբ` «մարել են հոգին» նախ իրենց մեջ, և, թերևս, նաև այն սահմանափակ զանգվածի մեջ, որտեղ գործվել են այդ չարիքները: Եվ եկեղեցին ի վերջո դատապարտել է նրանց: Continue reading

Advertisements