ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԲ. ԿԱՐԱՊԵՏ


Հունիսի 15-ին  Երիտասարդաց միության անդամները Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի հետ կազմակերպեցին ուխտագնացություն՝  Սբ. Հովհաննես Կարապետ  եկեղեցի:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. Պատարագին մասնակցելուց հետո ուխտավորներն ուղևորվեցին Արարատի մարզի  Զնջռլու գյուղում գտնվող  Սբ. Կարապետ  եկեղեցի: Վանքի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, ըստ վիմագիր արձանագրության, կառուցել է Բուտ ճարտարապետը 1301 թ. Ջալալ Օրբելյան իշխանի և նրա կնոջ պատվերով։ Վանքի ժամատունը, որ գտնվում էր եկեղեցուց հարավ-արևմուտք, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ շենք էր ևկառուցվելէ 14-րդդարում: Վերջինիս կից երկհարկանի եկեղեցի-դամբարան էր։ Ունեցել է նաև միաբանության համար կառուցված շենքեր: Պահպանվել են ջրմուղի և ջրամբարի մնացորդները: Continue reading

Advertisements