ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԲ. ԿԱՐԱՊԵՏ


Հունիսի 15-ին  Երիտասարդաց միության անդամները Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի հետ կազմակերպեցին ուխտագնացություն՝  Սբ. Հովհաննես Կարապետ  եկեղեցի:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. Պատարագին մասնակցելուց հետո ուխտավորներն ուղևորվեցին Արարատի մարզի  Զնջռլու գյուղում գտնվող  Սբ. Կարապետ  եկեղեցի: Վանքի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, ըստ վիմագիր արձանագրության, կառուցել է Բուտ ճարտարապետը 1301 թ. Ջալալ Օրբելյան իշխանի և նրա կնոջ պատվերով։ Վանքի ժամատունը, որ գտնվում էր եկեղեցուց հարավ-արևմուտք, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ շենք էր ևկառուցվելէ 14-րդդարում: Վերջինիս կից երկհարկանի եկեղեցի-դամբարան էր։ Ունեցել է նաև միաբանության համար կառուցված շենքեր: Պահպանվել են ջրմուղի և ջրամբարի մնացորդները:

Հասնելով տեղ` ուխտավորները եկեղեցում աղոթեցին, հիացան եկեղեցու  հարուստ զարդաքանդակներով,  հոյակերտ  խաչքարերով:

Այնուհետև քայլարշավ իրականացրին  Սբ. Երրորդություն մատուռ և անունով անհայտ «խոնարհված» եկեղեցի: Մատուռի պատին պատկերված է գյուղի հիմնադիր տոհմի տոհմածառը: Վանքին կից գերեզմանոցում կան նաև կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր:

Հետդարձի ճանապարհին երիտասարդաց միության անդամներն այցելեցին Պարույր Սևակի տուն-թանգարան. կարդացին Սևակի բանաստեղծություններից,  կատարեցին  «Էրեբունի-Երևան» երգը:

Երիտասարդները Սևակի շիրմաքարին իրենց հարգանքի  տուրքը մատուցեցին և ոգեշնչված սևակյան հայրենասիրությամբ` վերադարձան  Եղեգնաձոր:

«Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, 
Բայց մեզ էլ գիտենք – 
Մեզ հայ են ասում։ 
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք… 
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։

Ու դեռ – շատանա՜նք»:

   Պարույր  Սևակ

 

Երիտասարդաց միություն

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s