ԽՈՐ ՎԻՐԱՊ


Տեր և Տիկին Գրիգոր
և Օֆելյա Դերձակյաններին՝
Սբ. Խոր Վիրապ վանքի վերաշինության
ազնվափայլ բարերարներին

Այնտեղ, ուր քամի ու արև

Մենամարտում են իրար հետ,

Այնտեղ, ուր Աստծու ցանած արտեր

Փռում են կանաչ իրենց վարսեր,

Այնտեղ, ուր խրոխտ հայրը մեր ալեզարդ`

Հսկայաց հսկա լյառն Արարատ

Բազմել է ինչպես արքա անվեհեր,

Վեր է խոյացել մեր ժողովրդի ոգին ժայռացած,

Մեր կամքի ոգին` ապառաժ դարձած:

Ու դառնացած մեծ դյութանքից

Հրաշագեղ այս պատկերի,

Նրա տեսքից Continue reading

Advertisements

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՔԸ ՎԻՐԱՊԻՑ


ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՊԸ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Այսօր ժողովուրդք Հայաստանեայց

աշակերտեալք ճշմարտութեան ի ձեռն

սրբոյն Գրիգորի, օրհնեցէք զլոյսն

 անսկիզբն բարձր արարեք զնա յաւիտեան»:

(Շարակնոց)

 

Քրիստոնեական լույսի փառաբանության օրն է այսօր, որ Խոր Վիրապում 13 տարի անպատմելի տառապանքներ կրած եւ աստվածային զորակցությամբ ողջ մնացած Սուրբ Գրիգոր Լուսավորչի այնտեղից ելնելու օրից  տարածվեց մեր ժողովրդի սրտերի և հոգիներ մեջ: Եվ մենք դարձանք նախաշնորհյալ այն ազգը, որ աշխարհոմ առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեական կրոնը: Քրիստոնեական լույս գաղափարախոսությամբ շաղախված մեր արիական հոգին, սիրտն ու միտքը այդուհետ ընդմիշտ Տիրոջ հետ է: Այս տեսիլքը, այս երազը ուներ դեռևս օձերի և կարիճների ընկերակցությամբ, մութ վիրապի մեջ տառապող Սուրբ Գրիգորը, ինչպես նշում են մեր պատմիչները, և ինչպես նկարագրում է շարականագիրը. «Պարակից հոգեղինաց երկնային զօրացն սրբափայլ զգեստցինք Տէր Գրիգորիոս, ի Խոր վիրապին, իջեր, ի տղմին ի մէջ դառնաշունչ օձիցն, զի փրկեսցես զմեզ ի չար վիշապեն»: Նա «ջերմեռանդ աղոթքներով և հոգևոր սիրով» էր վերցրել իր խաչը: Ագաթանգեղոսը վկայում է, թե ինչպես էր նրա` Աստծու հետ հարատև հաղորդակից հոգին մրմնջում. «Շնորհներ տուր ինձ, Տեր, համբերելու այս դառը տանջանքները»: Նա հոգեկան խանդավառության մեջ էր չարչարանաց վիհում, քանզի, ինչպես առաքյալն էր ասում, նմանվում էր իր Տիրոջը. «Ես Քրիստոսի չարչարանքները իմ մարմնում եմ կրում»:

Պատմական փաստերի մեջ չխորանալով, հիշատակեմ, որ Տրդատ Մեծ արքան, Գրիգորին, որը հրաժարվել էր երկրպագել բագիններին, բազում կտտանքներից հետո նետել էր մահապարտերի գուբը` Խոր Վիրապ կոչվող վայրը, որպեսզի այնտեղ էլ նա, տաժանակիր կյանքով ապրելով, հոգին ավանդի: Այդ ընթացքում արքայի ձեռքով մարտիրոսվել էին Սուրբ Գայանյանք, ապա արքան հիվանդացել էր: Նրան միայն Գրիգորը կարող է փրկել, կարծում էր արքայի քույրը` Խոսրովիդուխտը:

Անցել էր 13 տարի: Երբ ծառաները եկան գուբի մոտ, ուր Լուսավորիչն էր, ի զարմանս բոլորի, տեսան, որ նա ողջ է: Լուսավորչին ազատեցին բանտից և տարան արքայի մոտ:

Արքան բժշկվեց նրա ձեռքով, զղջաց և ապաշխարությամբ ընդունեց քրիստոնեության լույսը: Իսկ մինչ մկրտվելը, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը, արքան ասաց. «Եկեք փութան Աստուծո կողմից մեզ տրված կյանքի առաջնորդ` Գրիգորին հովիվ դարձնել, որպեսզի մկրտությամբ մեզ լուսավորի և վերանորոգի մեր Արարիչ Աստուծու ամենուսույց խորհրդով»: Այս ամենը մութ ու խավարի գուբի մեջ կարծես տեսնում էր Լուսավորիչը: Նրա անձը քրիստոնեական առաքինությունների լույսով էր ճառագում, որից գուբը լուսավորվում էր: Իսկ այդ լույսը մեր ժողովրդին դեպի հավիտենականության պիտի առաջնորդեր, նրա փառքը, հույսն ու հավատը պիտի օրհնվեր այդ լույսով, որի ճենճերացող փայլը հավերժ փարված պիտի մնար հայի հոգուն:

13 տարի տոկունությամբ, անսասան հավատով և հույսով աղոթելով, Լուսավորիչը աղոթքի այդ լույսն էր խնդրում իր ազգի համար: 13 տարի սուրբն ամենայն համբերությամբ, անտանելի տառապանքներ կրելով, չէր հուսահատվում և վստահ էր, որ խավարի Վիրապից Աստծու հրաշքով դուրս պիտի գա ու հաստատի հայոց հոգու տաճարի անսասան սյուները: Նրան ի վերուստ էր տրված այդ առաքելությունը, որովհետև Հովհաննես Մկրտիչն ասում է. «Մարդ իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրված չէ» (Հովհ. 3:27): Continue reading