ԷՋ ՄԻԱԾԻՆՆ Ի ՀՕՐԷ


Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:

Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. Continue reading

Advertisements

ՀՈՒՆԻՍԻ 22-Ը՝ ՏՈՆ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ


ejmiacinՀայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. ԳրիգորԼուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ.Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը:

Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ.Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, եւ այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր Տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր եւ ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Continue reading

ՏՈՆ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն ՍրբոյԱմէն:

«Որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»:

Սրբազան առաքյալի քարոզած այս լուսավառ Հիմքն է` անսասան Պատվանդանը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնարկեքի այս ավետիսը` խորհրդանիշ տոնն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Սուրբ Էջմիածինը` Աստվածային Հայտնությամբ պայծառակերպված Աստուծո տան հիմնադրությունն է մեր նշխար հողի վրա: Այն Խոր Վիրապում անպատմելի տառապանքներ կրած Սուրբ Լուսավորչի  տեսիլքի իրականացումն է, տեսի’լք, որին արժանացրել էր Արարիչը Իր մշտակա ներկայությամբ և զորությամբ, տեսի’լք, որ փոխանցել էին իրեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, տեսի’լք, որ իրագործվեց Աստվածային նախախնամ լույսով. «Էջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա… », և կերտվեց մեր լուսո Սբ. Խորանը. «Եկայք շինեսցուք Սուրբ զխորանն լուսոյ »: Ահա այս Աստվածաէջ Սբ. Խորանից լուսավորվելով մեր ազգը` դարձավ ճշմարիտ Աստուծո ուխտյալ ժողովուրդ և վերափոխվեց` դառնալով խաչակիր ժողովրդի: Այս պահից է, որ մեր ժողովուրդը ուխտեց ապրել Աստվածային պատվիրաններով ու քրիստոնեական առաքինություններով, մեզ հայտնված բարձրագույն կյանքի չափանիշներով: Այս մեծագույն առաքելությամբ է մեր Սբ. Եկեղեցին առաջնորդել մեզ իր հիմնադրման օրից, անխափան շարունակում է այն այսօր և շարունակելու է իր Աստվածային և ազգապահպան այս առաքելությունը հավիտենաբար: Continue reading