ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ԱՊԱՇԽԱՐՈԻԹՅՈԻՆ


apashxarutyunԱպաշխարել նշանակում է զղջումով ցավել գործած մեղքի համար, խոստովանել այն եւ ձգտել թողություն ստանալ Աստծուց: Ըստ այդմ էլ եկեղեցու հայրերը ուսուցանում են, որ ապաշխարությունը բաղկացած է երեք մասից, որոնք են՝ սրտի զղջումը, խոստովանությունը եւ հատուցումը: Սուրբ Գրիգոր Տաթեւացին այս բաժանումը բացատրում է նրանով, որ մեղքերը գործվում են երեք ձեւով՝ խորհրդով՝ սրտով ու մտքով, խոսքով եւ գործով, հետեւաբար երեք ձեւով էլ պիտի ապաշխարենք:
Իսկ ապաշխարությունը որպես խորհուրդ ինչպե՞ս է կատարվում:
Մեղանչողը նախ պետք է ճանաչի, ընդունի իր անհնազանդությամբ թույլ տված Աստծուն անհաճո արարքը կամ անգամ մեղանչական միտքն ու խոսքը, ապա սրտանց զղջում ապրի թույլ տվածի համար, միաժամանակ, մտադրվելով, հոգեպես վճռելով այլեւս չմեղանչել: Այս ներքին հոգեկան փոփոխությունը, շրջադարձն ապրելուց հետո ապաշխարողը դիմում է օծյալ քահանային՝ խոստովանելու համար: Խոստովանությունը հենց զղջման արտահայտությունն է ու, միաժամանակ, անձի ինքնաճանաչմանը նպաստող լավագույն ճանապարհն է: Հայոց Սուրբ եկեղեցում ընդունված է խոստովանվելու երկու կարգ, ա) անհատական եւ բ) ընդհանրական: Խոստովանողները Պատարագից աոաջ Սուրբ Խորանի առաջ ծնկի են իջնում, եւ խոստովանահայրն ընթերցում է զղջման աղոթքը: Continue reading

Advertisements