ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ՁԵՌՆԱԴՐՈԻԹՅՈՒՆ


Եկեղեցու հինգերորդ խորհուրդը կոչվում է քահանայական ձեռնադրություն, որով միշտ եկեղեցու մեջ է մնում առաքելական օրինավոր հաջորդականությունը, որովհետեւ Հիսուս Քրիստոս է հավիտենական քահանայապետը (Եբր. Դ 14):
Ձեռնադրություն, նշանակում է կրոնավորական աստիճանի կամ կարգի տվչություն, շնորհաբաշխում, որը կատարում են բարձրաստիճան հոգեւորականները՝ ձեռնադրվողի գլխին ձեռք դնելով: Այդ իրավունքն ունեցող հոգեւորականները նախ՝ կաթողիկոսն ու պատրիարքներն են, ապա եպիսկոպոսները, քանի որ նրանց տրված է ձեռնադրելու իշխանություն: Ձեռնադրությունը նվիրագործվում է օծումով:
Ձեռնադրության խորհուրդը հաստատել է Տեր Աստված: Դեռեւս Հին Կտակարանից մեզ հայտնի է, թե ինչպես Իսրայելի առաջնորդները՝ լիներ մարգարե, թե թագավոր, Աստծու կարգադրությամբ, իրենց հաջորդող էին ձեռնադրում, այսինքն, իրենց ունեցած փառքն ու աստվածային շնորհները փոխանցում էին արժանավորին: Մովսեսը ձեռնադրեց Հեսուին, Սամվելը թագավոր օծեց Սավուղին եւ այլն:
Իսկ Սուրբ Ավետարանի քարոզչության համար արժանավորների ընտրություն կատարողն ու նրանց հոգեւոր իշխանություն շնորհողը եղավ Քրիստոս: Continue reading

Advertisements

Քահանայից ժողով Վայոց ձորի թեմում


Հունիսի 26-ին նախագահությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ քահանայից ժողով:
Սրբազան Հայրը ներկայացրեց վերջերս Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում գումարված թեմերի առաջնորդների ժողովի մանրամասներին, Սրբազան Հայրն անդրադարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարականներին ու պատգամներին, ժողովի որոշումներին:
Եղան բազմապիսի հարցեր, քննարկումներ` կապված թեմական կյանքի հետ: