Վայոց Ձորի թեմ

ՀԵԵՄ ներկայացուցչական ժողովին մասնակցեցին Հայ Եկեղեցու 40 թեմերից 60 պատվիրակներ

Advertisements

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 1-4-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանյայց և աշխարհասփյուռ թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողով: Մինչ ժողովի օրակարգին անցնելը երիտասարդները հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի հետ, եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ժողովը նախագահեց ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու և ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ներկայացուցչական ժողովին մասնակցեցին Հայ Եկեղեցու 40 թեմերից 60 պատվիրակներ՝ քահանաների գլխավորությամբ: Ժողովի նպատակն էր նախապատրաստվել ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովին, որը տեղի կունենա 2015 թ. հուլիսին, քննարկվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերը, քննարկվեցին և մշակվեցին միջթեմական երիտասարդական համագործակցության ծրագրեր:
Երիտասարդները ներկայացրին իրենց թեմերից ներս գործող երիտասարդաց միությունների աշխատանքների և ծրագրերի մասին՝ փոխանակելով իրենց փորձը:

Երիտասարդաց միություն

Advertisements