ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ


Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիրարակության կենտրոնը(ՔԴԿ) «Վորլդ Վիժն» /World Vision/ միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում կազմակերպեց Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների միջթեմական համաժողով, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան բոլոր թեմերից շուրջ 130 ուսուցիչներ: Այս համաժողովին իր մասնակցություն ունեին նաև Վայոց Ձորի թեմի կրոնի ուսուցիչներ՝ գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի:

Հանդիպման առաջին օրն ուսուցիչներին իր օրհնությունն ու ողջույնի խոսքը փոխանցեց Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ով կաևորեց կիրակնօրյա կրթօջախների գործունեության կարևորությունը եկեղեցական կյանքում: Ուսուցիչներին ողջունեցին նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վրդ. Նավասարդյանը, «Վորլդ Վիժնի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը և այլք:
Համաժողովի յուրաքանչյուր օրը մեկնարկում էր հրավիրյալ հոգևոր հայրերի կողմից Սուրբ Գրքի սերտողությամբ, հրավիրյալ բանախոսները ներկայացնում էին սուրբգրային թեմաներ, ինչպես նաև տեղի ունեցան մեթոդական ուսուցումներ՝ խմբային աշխատանքերի միջոցով:
Ուսուցիչները Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին ժամերգության, ինչպես նաև Թարգմանչաց տոնի առիթով կազմակերպեցին միջոցառում:
Դասընթացի հադիսավոր փակմանը համաժողովի բոլոր մասնակիցներն իրենց երախտիքը հայտնեցին Վեհափառ Հայրապետին այս օգտակար ծրագրի իրականցման համար:

Երիտասարդաց միություն

 

Advertisements