ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂ


Հուլիսի 6-ին Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության անդամներն Արսեն սարկավագ Մաթևոսյանի հետ կազմակերպեցին ուխտագնացություն Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի սրբավայրերը:
Խաչիկ գյուղը գտնվում է Հայոց Լեռների դեպի արևմուտք նայող լանջի վրա։

Գյուղից դեպի Շարուրի դաշտը և Արարատ լեռը բացվում է հազվագյուտ գեղեցկությամբ` լայնատարած և չքնաղ տեսարան։
Եղեգնաձորից եկած ուխտավորներին Խաչիկ գյուղում միացան գյուղի երիտասարդները: Նրանք միասին աղոթք հղեցին առ Աստված` գյուղամիջում 1888 թ.-ին կառուցված (ինչպես գյուղացիներն են ասում) Ժամում:
Ժամում առաջին ծիսակատարությունը տեղի է ունեցել 1901 թվականին: Continue reading

Advertisements