ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ԿԱՐԳ ՀԻՎԱՆԴԱՑ ԿԱՄ ՎԵՐՋԻՆ ՕԾՈԻՄ


Եկեղեցու յոթերորդ խորհուրդն է հիվանդների կարգը: Այն կատարվում է հիվանդների վրա ձեռք դնելով եւ աղոթելով, կամ օծմամբ՝ օրհնյալ յուղով:
Հիսուս սահմանեց այս խորհուրդը հիվանդների բժշկության համար. «Հիվանդներին բժշկեցեք» (Մատթ. Ժ 8), հատկապես շեշտվում է հիվանդների վրա ձեռք դնելով բժշկվելը. «Հիվանդների վրա ձեռք դրեցին եւ բժշկեցին»:
Այսպես է, քանի որ Հիսուս ինչը, որ սովորեցնում էր, ինքն էլ էր անում (Գործք Ա 1, Ղուկ. Դ 41), նշեցինք նաեւ, որ օծյալ յուղով էլ բժշկում էին: Այս յուղը հարկավոր է նաեւ վերջին օծման ժամանակ: Հակոբոս առաքյալն ասում է. «… հիվանդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին եւ նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով» (Հակ. Ե 14): Գլխավորագույն աղոթքն այս պարագային «Փառաւորեա ցայս…» աղոթքն է եւ Հիսուսի անունը: Այս երկու զորությունից առկայծող լույսը միայն կարող է լուսավորել հիվանդի, տկարի, անգամ մահամերձի սիրտը: Continue reading

Advertisements