«Համահայաստանյան եկեղեցասեր երիտասարդաց միությունների ֆորում Գյումրիում»


«Համահայաստանյան  եկեղեցասեր երիտասարդաց միությունների ֆորում Գյումրիում»

Հուլիսի 14-15-ը Գյումրիում տեղի ունեցավ «<Համահայաստանյան եկեղեցասեր երիտասարդաց միությունների ֆորում Գյումրիում» հանդիպումը, որը կազմակերպել էին «ԱՐՄ ստրոնգ» հասարակական կազմակերպությունը, «Սուրբ Հակոբ» եկեղեցասեր երիտասարդաց միությունը, Շիրակի Թեմի առաջնորդարանը, «Վորլդ Վիժն »միջազգային բարեգործական կազմակերպությունը:
Այս ծրագրին իր մասնակցությունն ունեցավ նաև Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը. ԵԵՄ երիտասարդները որպես կապող օղակ համայնքային երեխանների ու եկեղեցու միջև, երիտասարդների կամավորական գործունեությունը եկեղեցական միություններում:

Նմանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի երտասարդներն իրենց ներդրումն ունենան՝ երեխաներին քրիստոնեական արժեքներով դաստիարակելու և օրինակ ծառայելու մեջ, որի արդյունքում մենք կունենանք արժանավոր քաղաքացիներ: Սա նաև կարևոր է ազգապահպանության տեսանկյունից, քանի որ հոգևոր և ազգային արժեքները միախառնված են: Երեխային քրիստոնեական արժեքների մեջ կրթելու և դաստիարակելու շնորհիվ կարող ենք հզոր հայրենիք և հզոր եկեղեցի ունենալ:

Երիտասարդաց միություն

Advertisements