«ՄԻ ՍՊԱՆԻՐ» ՊԱՏՎԻՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՔԻՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ


Այժմ պետք է խոսենք Աստծու կողմից Մովսեսին տրված պատվիրանների մասին:

jesus-nazareth-280«Մի՛ սպանիր» (Ելք 20:13): Հավանաբար շատերը, այս լսելով, կզարմանան՝ համարելով, որ իրենք որեւէ մեկին չեն զրկել կյանքից եւ այդպիսի մտադրություն չունեն: Սակայն արդյո՞ք սպանել ասելով նկատի է առնվում միմիայն արյուն թափելը: Այո՛, ամենից առաջ՝ այդ: Բայց ինչպե՞ս է պատահում, որ հոգի ու բանականություն ունեցող մարդը վերածվում է վայրի արարածի ու կյանքից զրկում իր նմանին: Անշուշտ, զենք գործադրելուն նախորդում են որոշակի մտքեր, որոշակի զգացմունքներ, որոնց գերիշխանությունն է, որ մարդուն մղում է ոճրագործության:
Իսկ որո՞նք են այդ մոլությունները, բարկությունը, նախանձը, ագահությունը, հպարտության մի տեսակը, որ շատերը պատվախնդրություն են անվանում, որն էլ վերջին հաշվով դառնում է վրեժխնդրություն եւ վերջապես ատելությունը, որ բազմապիսի դրսեւորումներով ի վերջո հավասարազոր է սպանության: Թվարկվածը արտահայտելու «գործիքը» նախեւառաջ լեզուն է, ապա նոր՝ դաշույնը, սուրը կամ բռունցքը: Ահա, թե ինչու է իմաստուն առակագիրը զգուշացնում. «Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են»: Ուրեմն, հարկ է, որ ամենից աոաջ մեր միտքն ու հոգին անառիկ դարձնենք այդ մեղսական զգացմունքների դեմ, որոնք մեր հոգեւոր հայրերը դասել են մահացու մեղքերի շարքը, ու լեզուն չվերածենք հոգեսպան զենքի: Ահա այս դեպքում չարիքը կկանխվի:
Պետք է գիտակցել, որ մարդասպանությանը հաճախ հավասարազոր է շատ վատ արարքների դրդելը կամ թողտվությունը: Որքա՛ն պախարակելի մոլուցքներ են տարածվում այս ճանապարհով՝ թղթախաղը, գողությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը, հոռի ապրելակերպը եւ այլն: Continue reading

Advertisements