Տիրոջ Պայծառակերպության տոնը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ Եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Այս տարի մեր Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվեց հուլիսի 27-ին: Տոնի օրը  Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Տեր Հայրը Սբ. Պատարագի ընթացքում օրվա խորհրդին նվիրված հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը Continue reading

Advertisements

ԱՅՍՕՐ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է


 Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա եւ

ուրախություն տվեց մեր սրտերին»:

(Սաղմոս 4:7)

ԱՅՍՕՐ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ ԷՍաղմոսերգուի այս հոգեզմայլ խոսքերն իմաստավորում են այսօրվա՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի ողջ խորհուրդը, որը ցնծությամբ  է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Հիսուսի Պայծառակերպության տոնը մեր Եկեղեցու որդեգրած Տերունի հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոների տաղավար անունը մեզ է փոխանցվել Մովսես մարգարեի հիմնած, Հին Ուխտի ժողովրդի կողմից մեծահանդես Տաղավարահարաց կոչված տոնի անունից, որը Եգիպտոսից դուրս գալուց հետո, նրանք տոնում էին տաղավարների մեջ:

Մենք՝ քրիստոնյաներս, այս սուրբ տոնի խորհրդին հաղորդակից դառնալու համար Հիսուսի պայծառակերպությանը վերաբերող ավետարանական հատվածների լույսով ջերմացնենք մեր հոգիները:

Մի  օր  Հիսուս, Կեսարիայի Փիլիպիե քաղաք կատարած ճամփորդությունից վերադառնալուց հետո, Հոր աոջեւ իր սիրտը բանալ՝ աղոթել ուզեց: Նա իր հետ վերցրեց երեք աշակերտներին՝ Պետրոսին,  Հակոբոսին եւ Հովհաննեսին ու բարձրացավ լեռը: Continue reading