Վայոց Ձորի թեմ

«ԱՋԱԿԻՑ» հոգեբանական ակումբի առաջին հանդիպումը

Advertisements

Հուլիսի 31-ին Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ «Աջակից» հոգեբանական ակումբի առաջին հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով ողջունեց ներկաներին և նշեց, որ հոգեբանությունը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Քննարկման թեման էր անձի առաջին հոգեբանական հատկությունը: Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1. Ո՞րն է անձի առաջին, խորքայինև ամենավաղ տարիքում ձևավորվող հոգեբանական հատկությունը:
  2. Ե՞րբ է այն ձևավորվում և ինչպե՞ս:
  3. Ի՞նչ է լինում, երբ մարդ լավատես չէ: Եվ ինչերի՞ է հասնում մարդն, երբ լավատես է:
  4. Ինչպե՞ս փոքրիկին դարձնել ավելի լավատես:
  5. Ինչպե՞ս դառնալ լավատես:
  6. Լավատեսությունը և հիվանդությունների ապաքինումը:

Այս հարցերի շուրջ ակտիվ քննարկում սկսվեց. ներկաները հնչեցրին հետաքրքիր և տարբեր կարծիքներ: Հոգեբանը նշեց, որ անձի մոտ այս հատկությունը ձևավորվում է 0-1 տարեկան հասակում, և պետք է ծնողները շատ ուշադիր լինեն, ստեղծեն հուզական կապ իրենց փոքրիկի հետ, որպեսզի իրենց երեխաների մոտ ձևավորվեն լավատեսություն, կենսասիրություն: Հոգեբանը սեմինար-քննարկման ավարտին տվեց որոշ հոգեբանական խորհուրդներ, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին` ժամը 17:30: Թեման լինելու է անձի ինքնագնահատականը:

Երիտասարդաց միություն

Advertisements