Վայոց Ձորի թեմ

«ԱՋԱԿԻՑ» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը

Advertisements

Օգոստոսի  11-ին  տեղի ունեցավ «Աջակից»  հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Քննարկման թեման էր «Անձի ինքնագնահատականը»:Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմային:  
Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1. Ի՞նչ է ինքնագնահատականը:
  2.  Ո՞ր տարիքից է ձևավորվում մարդու ինքնագնահատականը:
  3. Ընտանիքի ազդեցությունը սեփական ինքնագնահատականի վրա:
  4. Դպրոցի, դասավանդողի ազդեցությունը երեխայի ինքնագնահատականի վրա:
  5. Շրջապատի ազդեցությունը անձի ինքնագնահատականի վրա:
  6. Ինքնագնատականի տեսակները:
  7. Ինքնագնահատականի ֆունկցիաները` կարգավորիչ և պաշտպանողական:
  8. Մարդու արտաքին տեսքը կարո՞ղ է հուշել, թե ինչ ինքնագնահատական ունի մարդը:
  9. Ինչպե՞ս փոխել ինքնագնահատականը:
  10. Ինչպե՞ս պահել ադեկվատ` համապատասխան ինքնագնահատականը:

Սեմինար-քննարկման  ժամանակ անցկացվեցին մի քանի  հոգեբանական  թեստեր. ներկաներն իրենք պարզեցին իրենց ինքնագնահատականի տեսակը և փորձեցին հոգեբանական հնարների միջոցով ադեկվատ դարձնել սեփական ինքնագնահատականը:

Հոգեբանը նշեց, որ անձի մոտ ինքնագնահատականը ձևավորվում է մոտավորապես 3 տարեկանից սկսած: Ավարտին  հոգեբանը  պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի  25-ին՝ ժամը 18:00 : Թեման լինելու է «Ժամանակային տարիք և հոգեբանական տարիք»:

Երիտասարդաց  միություն

Advertisements